Փողոցը հատող չինուհին հրաշքով է ողջ մնացել՝ ընկնելով բեռնատարի անիվների տակ։ Կադրերը հրապարակել է Newsflare-ը։
Աղջիկը նետվել է անիվների տակ, բարեբախտաբար, դրանցից ոչ մեկը նրան չի դիպչել։ Վարորդն անմիջապես օգնության է շտապել և դուրս բերել աղջկան մեքենայի տակից։
Պարբերականի հաղորդմամբ՝ աղջիկը թեթև վնասվածքներ է ստացել։









































