Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և «Սերվիե» ընկերության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ դեկտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող վեց համաբուժարաններում կազմակերպվել է բաց դռների օր: Գաղափարի հիմքում քրոնիկ երակային անբավարարությամբ տառապող հիվանդների վաղ հայտնաբերումն է: Նախաձեռնությանը կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` ըստ իրենց բնակության վայրի նախատեսված հետևյալ համաբուժարաններում.
1. Կենտրոն – «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ
2. Մալաթիա-Սեբաստիա – «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ
3. Դավթաշեն և Աջափնյակ – «Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ
4. Ավան, Նորք-Մարաշ և Նոր Նորք – «Թիվ 22 պոլիկլինիկա» ՓԲԸ
5. Էրեբունի, Շենգավիթ և Նուբարաշեն – «Գրիգոր Նարեկացի» ԲԿ» ՓԲԸ
6. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն – «Թիվ 8 պոլիկլինիկա» ՓԲԸ
Նախաձեռնությունը քրոնիկ երակային անբավարարության որևէ ախտանիշ՝ ցավ, ծանրության զգացում, այտուց, ոտքերի հատվածում տելեանգիեկտազիաներ ունեցող քաղաքացիների համար է:









































