Հայաստանի միջոցով ԵՄ-ն մեսիջ է ուղարկում Ռուսաստանին, որ անհաղթահարելի խնդիր չունենք Ռուսաստանի հետ, առհավատչյան Հայաստանի հետ կնքված համաձայնագիրն է։ Այս մասին այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ ավելացնելով, որ ԵՄ-ն վերանայում է ՌԴ-ի նկատմամբ իր քաղաքականությունը։








































