Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը

Եվրասիական պատրանք. Վիտալի Պորտնիկով

Ինչ Խորհրդային Միությունը տեղը զիջել է անհասկանալի ինտեգրացիոն նախագծերին, որոնք ստեղծվել են նախկին կայսրության իմիտացիայի նպատակով, հետխորհրդային պետությունների նոր տերերի յուրաքանչյուր հանդիպում պատճառ է դառնում լայնածավալ խոստումների, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում միավորումների ստեղծողների տնտեսական և քաղաքական պոտենցիալին՝ գրում է ուկրաինացի լրագրող, հրապարակախոս Վիտալի Պորտնիկովը grani.ru-ում:

«Սկզբում այդ խոստումներին և նախագծերին լուրջ էին վերաբերվում. դեռ հիշում եմ, որ 90-ական թթ. սկզբին Ռուսաստանում Ղազախստանի դեսպանատան ընդունելությունների սրահում զրնգացող լռության մեջ Նուրսուլթան Նազարբաևը՝ առասպելական Եվրասիական միության նախաձեռնողը, հրապարակեց գործընկերներից յուրաքանչյուրի արձագանքը՝ ուղղված իր նախաձեռնությանը: Այժմ, երբ Եվրասիական միությունն իրականում ուր որ է՝ կարող է առաջանալ, դրա գործարկման հեռանկարներին կարելի է ցուցաբերել հեգնական մոտեցում:

Եթե Նազարբաևն ու Լուկաշենկոն քննադատում են Մաքսային միության խաղի կանոնները, որն այդպես էլ չդարձավ լիիրավ տնտեսական միություն, ապա ինչո՞ւ պետք է մտածել, որ Եվրասիական տնտեսական միությունը չի դառնա ռուսական նկրտումների հերթական տանիքը: Ինչո՞ւ Եվրասիական միությունում կվերանան բացառությունները, սանիտարական պատնեշները և այլ հմայքներ, որոնցով երդվյալ բարեկամները պաշտպանվում են միմյանցից: Կարելի՞ է արդյոք պատկերացնել քաղաքական իշխանությունների իրական պատվիրակություն այն երկրների կողմից, որտեղ հենց այդ իշխանությունը կենտրոնացված է ղեկավարի կաբինետում: Իսկ եթե դա ոչ թե երեք երկրների, այլ երեք մարդու միավորում է, ապա ի՞նչ տնտեսության մասին կարող է խոսք գնալ ընդհանրապես: Ո՞ւմ է դա հետաքրքիր:

Հենց այն պատճառով, որ ոչ մեկին չի հետաքրքրում, մեր հերոսները ստիպված են լինում զվարճացնել իրենց նախագծերով: Նուրսուլթան Աբիշևիչն առաջարկում է ընդունել Թուրքիային, Վլադիմիր Վլադիմիրովիչն առաջարկում է ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքել Հնդկաստանի հետ: Ընդ որում, Պուտինն ասում է, որ եթե Ուկրաինան համապատասխան համաձայնագիր ստորագրի Եվրամիության հետ, Ռուսաստանը կզրկի նրան առևտրի արտոնություններից:

Այն, որ Թուրքիան ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր է ստորագրել շատ վաղուց, դատելով ամեն ինչից՝ չի անհանգստացնում Մաքսային միության մասնակիցներին: Տրամաբանությունը պարզ է, «հասկանալի». ուկրաինացիները «մերն են», այդ պատճառով մենք կպատժենք նրանց, իսկ թուրքերն օտար են, այդ պատճառով կշրջանցենք նրանց:

Իսկ այն, որ Թուրքիան չի անդամակցի, իսկ Հնդկաստանը չի համաձայնվի ազատ առևտրի գոտում վերապահումների և արգելքների հետ, ողբերգություն չէ. ավելի կարևոր և հաճելի է վայելել սեփական մեծությունը Մինսկի կառավարական նստավայրերի խորհրդային ճենապակու լույսի ներքո, քան իրական ջանքեր ներդնել սեփական երկրների տնտեսությունը զարգացնելու համար և ստեղծել համագործակցության մրցունակ, այլ ոչ թե կոռումպացված և խեղաթյուրված մոդել: Ճենապակե կամուրջ կկառուցենք գետի վրայով և ջիպերով կգնանք այստեղ-այնտեղ, հավանական է նաև՝ Անկարա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում