Monday, 06 05 2024
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ

«ԱԱԾ-ն իր գործակալի միջոցով պրովոկացիա է արել և «կպցրել» Սեֆիլյանին»

Սեֆիլյանի և մյուսների գործով դատական նիստում հետազոտվում են քրեական գործում առկա փաստաթղթերը: Հրապարակվեց փաստաթուղթ, համաձայն որի՝ 2016 թվականի մարտի 5-ին ԱԱԾ-ն ներքին դիտման թույլտվություն է խնդրել Սմբատ Գ.-ի նկատմամբ:

Այս փաստաթղթի հրապարակումից հետո Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ  հանցագործության պրովոկացիա է կատարել ԱԱԾ-ն՝ հավանաբար իր գործակալը հանդիսացող Սմբատ Գ.-ին ներդրել է, ստեղծել է ենթադրյալ խումբ, վերջում այդ ամենը «կպցրել» Սեֆիլյանին: Մեղադրանքի հիմքում դրվել են Սմբատ Գ.-ի նկատմամբ ներքին դիտման և գաղտնալսման արդյունքները:

Տիգրան Հայրապետյանը հայտարարեց. «Կա հանցագործության հրահրում, հանցագործության պրովոկացիա, միջնորդում եմ, որ դատարանը պահանջի Սմբատ Գ.-ի մասին օպերատիվ տեղեկություններ՝ նա գործակալ է, թե ոչ, և ինչ դերակատարում ունի այս գործում»:

Դատարանը այս միջնորդությունը համարեց ոչ ժամանակին արված և թողեց առանց քննության:

Նշենք, որ Սմբատ Գ.-ին 2016 թվականի մայիսի 20-ից հետո առաջադրվել է նույն մեղադրանքը, ինչ այս խմբի մյուս անդամներին, սակայն նա չի կալանավորվել, գտնվում է ազատության մեջ, և նրա մասը այս գործից անջատված է, ընթանում է նախաքննություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում