Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Կուլմինացիան ճաշկերույթն էր, որտեղ չկար Սերժ Սարգսյանը

Ներդրումները տնտեսության համար մեկ ցուցանիշն են, սակայն դրանք Հայաստանում նվազում են, հետևաբար, այն մնացած թվերը, որոնք ներկայացնում են մակրոտնտեսական ցուցանիշներով, ուղղակի տնտեսական մտքի, գիտելիքների մանիպուլյացիա է։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Զ. Սարգսյանը։

«Երկրորդ, ինձ համար անհասկանալի է, նաև կառավարության անդամներից ոչ մեկը չի ասում, թե այդ ներդրումներն ինչի վրա պետք է ծախսեն, ներդրում բերում են, որ ի՞նչ անեն։ Եթե ներդրումները բերում են, որ մի մոլ ավել կառուցեն, ամբողջությամբ Հայաստանը սպասարկման ոլորտի երկիր դարձնեն, որտեղ առևտուր անող մարդիկ այդ առևտրի փողը չունեն ուղղակի, նեղ շրջանակի մոտ է այդ գումարը, իսկ այդ նեղ շրջանակն էլ առևտուրն անում է Եվրոպաներում, որտեղ կրկնակի էժան են ու որակով ապրանքները, ապա, ես չեմ կարծում, որ նման ներդրումները Հայաստանի տնտեսության համար նոր լիցք են բերում։ Ցավոք, ՀՀ իշխանությունները չեն ներկայացնում այն պատկերացումները, թե ինչպիսի Հայաստան են ուզում տեսնել, որոնք են էս երկրի առաջնահերթությունները, ինչ առաջնահերթությունների դեպքում երկիրը կունենա 4 մլն բնակչություն, կամ 5-10 տարի հետո կունենա եռակի, քառակի ավելի բյուջե, որով սոցիալական խնդիրներ կլուծեն։ Այս հարցերի պատասխանները չկան ո՛չ բյուջեի նախագծում, ո՛չ երկարաշունչ գրված ուղերձում։ Պետությունը չունի ապագայի ծրագրեր, իսկ հնգամյա ծրագրում չկա, թե որ ոլորտն է դառնալու շոգեքարշ, որն առաջ կտանի տնտեսությունը»,- ընդգծեց Արամ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է նախօրեին տեղի ունեցած միջոցառման ժամանակ 1 մլրդ ներդրում անելու խոստումներին, որին ներկա էին Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը, «Ելք» խմբակցության պատգամավորը նկատեց, որ ինքը ՀՀԿ-ի քարոզարշավի ժամանակ ավելի մեծ թվերի մասին է լսել. «Ես այդ ամենին անվստահությամբ եմ վերաբերվում։ Երբ այդ մեկ մլրդ դոլարը կգա, այն ժամանակ էլ կանդրադառնամ այդ խնդրին։ Այս պահին դիմել են երկու բանկերի՝ Եվրոպական զարգացման բանկին և Ասիական բանկին, և խոսքը ընդամենը 150 մլն դոլարի մասին է։ Երբ Կարեն Կարապետյանն իր խոստացած այս տարվա մեջ 850 մլն դոլարի ներդրումը կանի, այդ ժամանակ կասենք՝ մարդը խոստացավ ու արեց։ Իմ գնահատմամբ՝ 35-40 մլն դոլարի ներդրում է արված»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում