Friday, 19 06 2026
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Ազգային նորարարական կենտրոնը նոր որակ կհաղորդի մեր երկրում առկա խնդիրների լուծմանը. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի բացման արարողությանը:

Շնորհավորելով կենտրոնի բացման կապակցությամբ՝ վարչապետը նշել է, որ այն ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնություն է, որը կգործի Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի շրջանակում: «Սա չափազանց կարևոր ընտրություն է, քանի որ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացումը կարևոր նշանակություն ունի մեր երկրի համար՝ որպես առանցքային բարեփոխումների մի մաս: Նորարարական կենտրոնի հիմնական դերը կլինի ներգրավել աշխարհում առկա ինովացիոն տեխնոլոգիաները և փորձը ՝ բազմաշերտ խնդիրներին ասիմետրիկ լուծումներ տալու համար: Սա առաջին նմանատիպ կենտրոնն է, երբ պետությունը` ազգային մակարդակի վրա, ՄԱԿ-ի հետ համատեղ, ստեղծում է նորարարական մարմին, որպեսզի այս բաղադրիչով օժանդակի ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացմանն իր երկրում: Ես տեղյակ եմ, որ ՄԱԿ-ի մեր գործընկերներն այս համատեղ փորձը կիսել են Նյու Յորքի իրենց գործընկերների հետ և պատրաստվում են այն առաջարկել նաև այլ երկրներում՝ որպես Կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված պետության և ՄԱԿ-ի համագործակցության հաջող օրինակ»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ընդգծելով, որ Կայուն զարգացման նպատակների իրականացումը կլինի 2030թ-ին միտված Հայաստանի զարգացման ռազմավարության մաս՝ համաձայն մեր երկրի առաջնայնությունների և ժամանակացույցի:

Վարչապետի խոսքով, ստեղծված է և արդեն իսկ ակտիվ գործում է ընդգրկուն աշխատանքային խումբ՝ Կայուն զարգացման նպատակները Հայաստանում նախապատրաստելու ու իրականացնելու համար: «Հաջորդ տարի հուլիսին ՄԱԿ-ում ներկայացնելու ենք Հայաստանում Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացը: Հույս ունեմ, որ մեր փորձը և կատարած աշխատանքը լավ օրինակ կծառայեն, թե ինչպես են համագործակցում պետությունը և ՄԱԿ-ը»,- ասել է կառավարության ղեկավարը:


Վարչապետն ընդգծել է այն փաստը, որ այս տարի նշվում է Միավորված ազգերի կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության և Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 25-ամյակը: Կարեն Կարապետյանը շեշտել է, որ Հայաստանը բարձր է գնահատում է այն աշխատանքը, որն իրականացվել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի միջոցով, և վստահություն հայտնել, որ կողմերը կշարունակեն զարգացնել այն ամուր հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունը, որ այս 25 տարիների ընթացքում հաջողվել է կառուցել:

Նորարարական կենտրոնին մաղթելով հաջողություն ու արդյունավետ աշխատանք՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն իր գործունեությամբ նոր որակ կհաղորդի մեր երկրում առկա խնդիրների լուծմանը:

Կենտրոնը, կիրառելով աշխարհում գործող նորարարական մեթոդաբանությունները՝ կխթանի ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների առավել արդյունավետ իրագործմանը Հայաստանում: Կենտրոնը ծառայելու է որպես փորձարարության, համագործակցության, վերլուծությունների իրականացման և բարձրակարգ մասնագետների ներգրավման հարթակ՝ բացահայտելու Հայաստանի զարգացման ներուժը և արագացնելու «Օրակարգ 2030»-ի իրականացման գործընթացը: Կենտրոնն արդեն իսկ համագործակցում է այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ Stanford Change Labs-ը, UN Global Pulse-ն, The Behavioral Insights Team-ը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում