Monday, 22 06 2026
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար

20 փաստաբան ընդդեմ Արա Զոհրաբյանի. նրանք դատարանից պահանջում են անվավեր ճանաչել ՓՊ նախագահի իրավաբանի դիպլոմը

Այսօր 20 փաստաբան հայցադիմում է ներկայացրել դատարան, որով պահանջում են անվավեր ճանաչել ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի իրավաբանի դիպլոմը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հայցվորներից մեկը՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Խնդիրը կայանում է այն բանում, որ նա 1994-1999թ. ընթացքում առկա ուսուցմամբ սովորելով Երևանի «Գլաձոր» համալսարան ուսումնաարտադրական կոոպերատիվում, հասցրել է միաժամանակ 1996-1998թթ. ընթացքում անցնել ժամկետային զինվորական ծառայություն ՀՀ ՊՆ զորամասերից մեկում: Մեզ բոլորիս միևնույն է և որևէ հետաքրքրություն չի ներկայացնում Ա.Զոհրաբյանի մասնավոր փաստաբանական գործունեությունը, սակայն մենք անթույլատրելի ենք համարում, որ մեր պետության միակ փաստաբանական կառույցի ղեկավարը ունենա մի դիպլոմ, որի վավերությունը առաջացնում է տարակուսանք և կասկածներ: Բազմիցս նշել ենք, որ նրա գործունեությունը այդ պաշտոնում կործանարար է փաստաբանության համար և դա օրըստօրե դառնում է դառը իրականություն: Եթե դատարանը հիմնավոր համարի մեր փաստարկները, ապա որպես դրա իրավաբանական հետևանք պետք է դադարեցվի նաև փաստաբանական գործունեության արտոնագիրը և նա պետք է պաշտոնանկ արվի: Թյուր կարծիքներից և պատկերացումներից խուսափելու համար նշենք, որ մենք չենք գտնում, որ փաստաբանության համար կործանարար վիճակի ստեղծումը պայմանավորված է զուտ մեկ անձի գործունեությամբ, դրան են մեծապես նպաստում ՀՀ փաստաբանների պալատի մենաշնորհային դիրքը, որը թույլ չի տալի փաստաբանին ընտրել , թե իր գործընկերներից ում հետ նա կարող է միավորվել մասնագիտական միավորման մեջ, ինչպես նաև պալատի ներքին կառուցվածքը, որը բացառում է հակակշիռների գոյությունը: Վերջինիս բացակայությունը հանգեցնում է այլախոհության և տարակարծության բացառմանը և այդ ինստիտուտի լճացմանը, ինչու ոչ, նաև կատարյալ ձախողմանը, որի ականատեսն ենք վերջին տարվա ընթացքում դարձել բոլորս: Ուստի մեր հայցադիմումը ուղղված չէ կոնկրետ անձի դեմ, այլ նպատակ ունի փրկել մեր մասնագիտությունը Հայաստանում և փորձել հիմքեր ստեղծել դրա հետագա վերականգման համար:

Հ.Գ. Իսկ շարքային, հրետանավոր Ա.Զոհրաբյանից դատավարության ընթացքում ակնկալում ենք մի շարք պարզաբանումներ՝ մեզ , որպես իրավաբանական ԲՈՒՀ-երի նախկին ուսանողների, ինչպես նաև մեզանից հատկապես նրանց, ովքեր անցել են ժամկետային զինվորական ծառայություն, շատ է հետաքրքիր, մասնավորապես, թե զորանոցային կամ մարտական դիրքերի պայմաններում ինչպես է հաջողվել նախապատրաստվել և հաջողությամբ հանձնել շուրջ 25-30 քննություն ու 30-40 ստուգարք»,-գրել է Աթանեսյանը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում