Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը

Ալիևը չկարողացավ օգտվել Սերժ Սարգսյանի լավությունից. Վերադարձ «Վիեննայի» օրակարգի՞ն

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի խորքային շերտերում շարունակվում են ուշագրավ զարգացումներ արձանագրվել Ժնևում հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած բարձր մակարդակի բանակցություններից հետո:

Ինչի՞ մասին է խոսքը: Նախորդ վերլուծություններում բազմիցս անդրադարձել ենք այն հանգամանքին, որ ո՛չ Ժնևի գագաթնաժողովի նախապատրաստման նպատակով Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից, ոչ էլ ժնևյան բանակցություններից հետո չհիշատակվեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին, ինչը լուրջ մտահոգություններ առաջացրեց Հայաստանում, որ պաշտոնական Երևանը հրաժարվում է ապրիլյան պատերազմից հետո որդեգրված իր սկզբունքային դիրքորոշումից: Ժնևի բանակցություններից անմիջապես հետո Սերժ Սարգսյանն ասել էր, որ ինքն ու Ադրբեջանի նախագահը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել լարվածությունը շփման գծում թուլացնելու համար: Մեկ շաբաթ անց կշտամբեց ադրբեջանական կողմին հրադադարի ռեժիմը խախտելու համար՝ շեշտելով, որ «հնարավոր չէ մի ձեռքով կրակել, մյուսով՝ բանակցել»: Եվ ահա նոյեմբերի 9-ին՝ Մոլդովայի նախագահի հետ կայացած հանդիպումից հետո, Հայաստանի նախագահն իր հայտարարության մեջ անդրադարձել է նաև Ղարաբաղյան կարգավորման գործընթացին՝ ասելով, որ հայ-մոլդովական բանակցությունների ընթացքում «ընդգծվել է Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կայացած գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված իրավիճակի սրացումը թույլ չտալուն, հրադադարի ռեժիմի պահպանմանը, հակամարտության գոտում լարվածության թուլացման ու բանակցային գործընթացի ակտիվացման նպատակով հավելյալ միջոցների ձեռնարկմանը»:

Սրանք, անշուշտ, ոչ այնքան նկատելի, բայց իրականում շատ էական ու կարևոր նրբերանգներ են, որոնց գնահատումն ու վերլուծությունը կօգնի ավելի լավ հասկանալու ներկայիս իրադրությունը Ղարաբաղի շուրջ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:

– Պարոն Տարասով, ինչպե՞ս եք մեկնաբանում Հայաստանի նախագահի այս հայտարարությունը:

– Սա արդեն շատ հետաքրքիր է: Երևանը, պտույտ կատարելով, իրավիճակի «զոնդաժ» անելով, անում էր հակասական հայտարարություններ, որոնցից հետո լինում էին մեկնաբանություններ: Սարգսյանը խոսում էր, իսկ հայ քաղաքական գործիչները, օրինակ՝ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, սկսում էին բացատրել նրա միտքը, հետո Բաքուն ինչ-որ պատասխան էր տալիս, և սովորաբար շատ անորոշ արտահայտություններ էին արվում: Օրինակ՝ Սարգսյանն ասում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմից դուրս: Շատ լավ, իսկ ի՞նչ կարգավիճակ Ղարաբաղը պետք է ունենա: Եթե նա խոսում է Մադրիդյան սկզբունքների մասին, ապա մենք գիտենք, որ ըստ այդ սկզբունքների՝ Ղարաբաղին տրվելու է միջանկյալ կարգավիճակ, վերադարձվում են շրջանները, և միաժամանակ Ադրբեջանը ճանաչում է Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը, անցկացվում են ինչ-որ միջոցառումներ և այլն: Չեմ ասում՝ սա ճիշտ կամ սխալ լուծում է, բայց սա ավելի կոնկրետ մեխանիզմ է, որոնք հակամարտության կողմերն ընդունել են որպես բանակցությունների հիմք: Բայց վերջին շրջանում կողմերը՝ Բաքուն և Երևանը, սկսել էին նահանջել այս կանոններից և փիլիսոփայական բնույթի հայտարարություններ էին անում, որոնք հիմք էին տալիս փորձագետներին ասելու, որ Ղարաբաղյան գործընթացում ինչ-որ տեղաշարժեր են սկսվում:

Իհարկե, անհանգստացնում էր այն փաստը, որ Երևանը սկսել էր այլևս չհիշատակել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Սա շատ սկզբունքային դիրքորոշում էր, որովհետև Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները նախատեսում էին մշտադիտարկման և դիտորդների համակարգի ներդրում շփման գծում: Օբյեկտիվորեն ասած՝ այդ իրավիճակը սառեցնում էր գործընթացը, իսկ ավելի կոնկրետ՝ Ադրբեջանը, որն անկասկած շփման գծում լարվածության հրահրման նախաձեռնողն է, կզրկվեր Հայաստանին ագրեսիվ գործողությունների մեջ մեղադրելու հնարավորությունից, և դա կարագացներ բանակցությունները: Բայց Ադրբեջանը արգելափակում էր այդ համաձայնությունները. Ադրբեջանը ո՛չ Վիեննայի համաձայնությունների տակ է ստորագրություն դրել, ոչ էլ Սանկտ Պետերբուրգի: Սանկտ Պետերբուրգի նախագահական հանդիպումից տպավորություն կար, թե Ալիևը խոսք է տվել Պուտինին, որ կստորագրի այդ փաստաթուղթը, բայց այն բանից հետո, երբ նա հրաժարվեց ստորագրել, Մոսկվան մի կողմ քաշվեց և հիմա չի հանդիսանում Ղարաբաղյան ինչ-որ գործընթացի նախաձեռնող. «Խոսք եք տվել՝ կատարեք, իսկ եթե չեք ուզում՝ ինքներդ գլուխ հանեք»:

Կա մեկ այլ հանգամանք, թե ինչու Սարգսյանը վերադարձավ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին: Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Սեկուտան, վերադառնալով Վաշինգտոնից, հայտարարել է, որ բանակցային ձևաչափը չի փոխվելու: Մինսկի խումբը շարունակում է աշխատել, Մինսկի խումբն ունի ինչ-որ առաջարկներ հակամարտող կողմերին: Որքան ես գիտեմ՝ այդ առաջարկություններում հստակեցվում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման պայմանները, հետևաբար հաջողությամբ չպսակվեցին Սարգսյանի և Ալիևի այս ձևաչափից՝ դուրս գալու փորձերը: Ահա ամենը, ինչ կարելի է ասել այս հարցի մասին: Ամեն ինչ վերադառնում է ստատուս քվոյի վիճակին: Ըստ երևույթին, Մինսկի խմբում կա որոշակի փոխհամաձայնություն Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի միջև, որ առաջինը՝ ստատուս քվո, երկրորդը՝ մշտադիտարկման մեխանիզմներ շփման գծի երկայնքով, երրորդը՝ Կասպրշիկի, այսինքն՝ միջազգային դիտորդների լիազորությունների ընդլայնում: Դրանից հետո Ադրբեջանը պարզապես ստիպված կլինի ստորագրել խաղաղ համաձայնագիր: Իսկ ի՞նչ է խաղաղ համաձայնագիրը: Ե՛վ Հայաստանը, և՛ նույնիսկ Ադրբեջանը ասում են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, – Երևանն, իհարկե, ավելի հաճախ է խոսում խաղաղ կարգավորման իր հանձնառության մասին, – բայց դրանք ընդամենը խոսքեր են, իսկ հիմա պետք են կոնկրետ քայլեր, հարկավոր է համապատասխան փաստաթուղթ, որ մենք վարելու ենք խաղաղ բանակցություններ կարգավորման նպատակով՝ առանց ուժային գործոնի կիրառման:

– Իսկ կոնկրետ ո՞ր ձևաչափի մասին էիք խոսում՝ Մադրիդյան սկզբունքների՞:

– Դա արդեն հարց է: Այսօր Մինսկի խումբը փորձում է առաջ մղել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը: Երկրորդ՝ Մինսկի խումբը չի չեղարկել Մադրիդյան սկզբունքները: Երրորդ՝ կարգավորմանը վերաբերող փաստաթղթերն իրականում շատ քիչ են. Մինսկի խմբի բանակցային սեղանին դրված են ընդամենը 3-4 փաստաթղթեր, որոնք ստորագրվել են հակամարտող երկրների կողմից: Մնացածը դատարկ խոսքեր են: Նույնիսկ Մադրիդյան սկզբունքները, որոնք ընդունվել են որպես բանակցությունների հիմք, չունեն իրավականորեն պարտադիր բնույթ: Կողմերը պարզապես բանավոր համաձայնել են այդ հիմքի վրա բանակցություններ վարել: Մինսկի խումբը պետք է հասնի նրան, որ ստորագրվի խաղաղ համաձայնագիր Երևանի և Բաքվի միջև, որտեղ իրավականորեն ձևակերպված կլինի, որ կողմերը հրաժարվում են հակամարտության ռազմական լուծումից և անցնում են բացառապես քաղաքական-դիվանագիտական երկխոսության:

Երկրորդը՝ սկսում են կենսագործել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները: Կոնֆլիկտը սառեցվում է: Դրանից հետո սկսվում է երկարատև, լուրջ գործընթաց՝ հարաբերությունների կարգավորման նպատակով:

Կա ևս մի հանգամանք, որն ինձ համար անհասկանալի է, թե ինչու է Երևանն իրեն այդպես պահում, որովհետև եթե նույնիսկ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները սկսեն կյանքի կոչվել, դա տեղի է ունենալու Լեռնային Ղարաբաղի տարածքում: Դիտորդները տեխնիկապես համագործակցելու են Ստեփանակերտի հետ: Նրանք ամեն անգամ չեն ժամանելու Երևան, որպեսզի այնտեղից մեկնեն Լեռնային Ղարաբաղ, ուստի տեխնիկական խմբի ի հայտ գալը ենթադրում է Ստեփանակերտի օդանավակայանի տեխնիկական գործարկում: Պետք է սկսեն աշխատել ուղիղ չվերթները դեպի Ստեփանակերտ: Բացի այդ, տեխնիկական խումբն իր մշտական ներկայացուցչությունն է ունենալու Ստեփանակերտում: Բարձր մակարդակ չի ունենա, այնուամենայնիվ Ստեփանակերտում հայտնվում է միջազգային ներկայացուցչություն: Սա հիմք կլինի Ստեփանակերտին բանակցություններին մասնակից դարձնելու: Առանց Ստեփանակերտի մասնակցության ոչինչ չի ստացվի: Ինչ կարգավիճակ էլ որ տրվի Լեռնային Ղարաբաղին, ամեն դեպքում առանց Ստեփանակերտի մասնակցության այդ հարցը չի կարող լուծվել:

– Կարո՞ղ ենք եզրակացնել, որ հայկական կողմը, վերադառնալով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին, ինչ-որ չափով կոշտացնում է իր դիրքորոշումը, և հետևաբար ինչպե՞ս կզարգանա դիվանագիտական գործընթացն այսուհետ՝ հաշվի առնելով Երևանի նման մոտեցումը և Բաքվի կանխատեսելի արձագանքը:

– Հայաստանը վերադառնում է նախկին դիրքերին, բայց խնդիրն այն է, որ հայերը, Սարգսյանը մեծ զիջումներ էին արել Ալիևին՝ հրաժարվելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնություններից: Մենք հստակ տվյալներ չունենք Ժնևի բանակցությունների մասին, բայց դա տպավորություն էր կամ տրամաբանական եզրակացություն:

Երկրորդը՝ երբ ԱՄՆ նախկին պետքարտուղար Քերին ստիպեց երկու նախագահներին գալ Վիեննա, որտեղ նրանք քննարկում էին այս հարցը, բոլորն էլ հասկանում էին, որ ագրեսորը Ադրբեջանն է: Հայաստանը որպես նախապայման պետք է պահանջեր, որ բանակցությունները վերսկսվեն միայն Ստեփանակերտի մասնակցության դեպքում: Դա հայկական կողմի երկրորդ զիջումն էր Բաքվին:

Երրորդը՝ Ադրբեջանն իրեն հռչակեց ապրիլյան պատերազմի հաղթող, բայց ինչպե՞ս ես դու հաղթել, որտե՞ղ են այդ հաղթանակի արդյունքները, որտե՞ղ են փաստաթղթերը, որտե՞ղ է դա ամրագրված: Ադրբեջանը չի հաղթել: Ադրբեջանի ժողովրդին անկյուն են քշել, և Ադրբեջանը շատ ավելի վատ վիճակում հայտնվեց, քան մինչև ապրիլ ամիսն էր: Եթե նախկինում թեկուզ տեսականորեն քննարկվում էին Մադրիդյան սկզբունքները, խաղաղապահ զորքեր տեղակայելու հարցը, կամ որ ինչ-որ շրջաններ պիտի հանձնեին, հետո պիտի ճանաչվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ապա հիմա այդ տարբերակն էլ է անընդունելի հայկական կողմի համար, ամեն ինչ շատ գործնական է՝ կատարե՛ք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները: Սարգսյանը մեծ լավություն էր արել Ալիևին, բայց Ալիևը չկարողացավ դրանից օգտվել: Իսկ հիմա իրավիճակն արդեն փոխվել է. ամերիկացիները պահպանել են իրենց մոտեցումները, որ բանակցությունները պետք է ընթանան Մինսկի խմբի ձևաչափով, Մոսկվան և Փարիզը ևս դեմ չեն Մինսկի խմբին, և իրադրությունը վերադառնում է ելման կետ, այնպես որ՝ գործընթացը հետևյալ տրամաբանությամբ է զարգանում, որ աստիճանաբար, ինչպես հայերն են ասում՝ կամաց-կամաց, գուցե մի 50 տարուց կողմերը կհասնեն ինչ-որ լուծման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում