Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը հայտարարել է, որ երկրի արևելյան Սաբահ և Սարավակ շրջաններում ապրող քրիստոնյաները այսուհետ Աստծուն դիմելիս կարող են օգտագործել «ալլահ» բառը՝ չնայած դատական արգելքին:
Ռազակի խոսքերով՝ չնայած Catholic Herald թերթին արգելել են տպագրության մեջ օգտագործել «ալլահ» բառը, այն կարող է մնալ Աստվածաշնչում:
Այս մասին գրում է Rosbalt-ը: