Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

ՊԵԿ-ը հոկտեմբերին ավելի քան 8.5 միլիարդ դրամ ԱԱՀ-ի գումար է վերադարձրել հարկ վճարողներին

Պետական եկամուտների կոմիտեն հոկտեմբերին ավելի քան 8.5 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկի գումար է վերադարձրել 47 տնտեսավարողի: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՊԵԿ ստուգումների կազմակերպման ու դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը` նշելով, որ այն աննախադեպ ցուցանիշ է թե տնտեսավարողների քանակի, թե գումարային առումով: «2016 թվականի նույն ամսում 19 հարկ վճարողի վերադարձվել է 5.1 միլիարդ դրամ: Ստացվում է` այս տարվա հոկտեմբերին վերադարձված ԱԱՀ-ի գումարն աճել է 66 տոկոսով, տնտեսավարողների թիվը` 147 տոկոսով»,- ասաց Արման Միրզոյանը:

Պաշտոնյայի խոսքով` զգալիորեն կրճատվել է ԱԱՀ-ի գումարների ստացման միջին սպասելաժամանակը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն կրճատվել է ավելի քան մեկ ամսով: Ըստ Արման Միրզոյանի` դրա վրա ազդող հիմնական գործոններից է մինչև 20 միլիոն դրամի չափով գումարների վերադարձման պարզեցված ընթացակարգը: «Այժմ վերադարձը կատարվում է անհամեմատ ավելի սեղմ ժամկետներում, և տնտեսավարողները հակված են ավելի շատ դիմումներ ներկայացնելու: Մենք ունենք դեպքեր, երբ ներկայացնում ենք նախորդ մի քանի տարիների դիմումները»,-ասաց նա` հավելելով, որ ավելացել է տնտեսավարողների վստահությունը գործընթացի նկատմամբ:

Պաշտոնյան նկատեց, որ ԱԱՀ-ի արագ վերադարձը բիզնեսին հնարավորություն է տալիս ժամանակ խնայել, շրջանառու միջոցներ ունենալ` դրանք ուղղելով նոր նախագծերի իրագործմանն ու բիզնեսի ընդլայնմանը: «Վերադարձված գումարները նորից մտնում են տնտեսություն, հարկ վճարողները կրկին կարողանում են տնօրինել իրենց շրջանառու միջոցները և թե կարճաժամկետ, թե երկարաժամկետ առումով, դա հանգեցնում է տնտեսության ակտիվացմանը»,-նշեց պաշտոնյան:

Ինչ վերաբերում է վերադարձված գումարների բաշխմանն` ըստ ոլորտների, ապա Արման Միրզոյանը տեղեկացրեց, որ գումարի մեծ մասը վերադարձվում է հանքարդյունաբերական արտադրանքի, ինչպես նաև վերամշակված ապրանքների` խմիչքների, պահածոների արտահանման արդյունքում:

Այս տարվա տասն ամիսներին 171 հարկ վճարողի վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած 49.2 միլիարդ դրամից ավելի գումար, որը 1 միլիարդով գերազանցում է ողջ 2016-ի ցուցանիշը: 2017-ի հունվար-հոկտեմբեր ցուցանիշը 27 տոկոսով ավելի է 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ: 2016-ի տասն ամիսներին 38.7 միլիարդ դրամ է վերադարձվել 107 հարկ վճարողի, իսկ 2017-ին նույն ժամանակահատվածում 10.5 միլիարդով ավելի գումար է վերադարձվել 64-ով ավելի տնտեսավարողի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում