Իր Instagram-ում Բեյոնսեն տեղադրել է լուսանկար, որտեղ հանդես է եկել արմատապես փոխված կերպարով։ Նա կտրել է երկար մազերն ու շիկահեր դարձել, հայտնում է vistanews պորտալը։
Նա ներկայացել է 90-ականների հիփ-հոփ կատարողի կերպարով՝ նմանվելով Lil’ Kim-ին։ Շատ երկրպագուներ համարել են նրա կերպարը հարգանքի ժեստ հիփ-հոփում առաջին կանանցից մեկի նկատմամբ։
Նշվում է, որ նա այդ տեսքով հանդես է եկել Հելոուինի առիթով։ «Երկու լավագույն երգչուհիները մեկում։ Հիանալի գաղափար»,-մեկնաբանել է երկրպագուներից մեկը։









































