ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչ մի մարդ չպետք է թերագնահատի ամերիկացների վճռականությունը, ովքեր հանդիսանում են «աշխարհի ամենաանվախ մարտիկները»։ Հենց քաղաքացիներն են ԱՄՆ-ի համար ապահովել գերիշխանություն օդում, ցամաքում, ծովում և տիեզերքում, ասել է Թրամփը Տոկիոյից ոչ հեռու գտվող «Յոկոտա» ամերիկյան բազայում։
Նա նշել է, որ դրա պատճառը միայն ամենաժամանակակից տեխնոլոգիաները չեն, այլ լավագույն մարդիկ։ «Ձեր նվիրվածությունն ու կարողությունը մեզ դարձնում են ամենաանվախ ուժը մեր աշխարհի պատմության մեջ»,-ասել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև նշել է, որ Ամերիկան երբեք չի տատնվի իր ժողովրդի ու ազատության պաշտպանության հարցում։
Ելույթից առաջ Թրամփին տվել են օդաչուի բաճկոն՝ նշելով, որ նա հիանալի տեսք ունի իր կոստյումով, սակայն նրան ին-ոչ բան չի բավականացնում։ Թրամփը հանել է պիջակն ու հագել օդաչուի կաշվե բաճկոնը։ «Այսպես շատ ավելի լավ է»,-նշել է նախագահը։










































