ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում Արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից և որակավորման քննություն հանձնելուց կազատվեն նաև հետաքննության մարմնի պետը և աշխատակիցները:
Նման կարգավորումը կարող է հանգեցնել ՀՀ քննչական կոմիտեում թափուր 50 քննիչների հաստիքների համալրման գործընթացի մասնակի իրականացմանը՝ առանց Արդարադատության ակադեմիայում ուսումնառելու:









































