Հայաստանը 9 կետով նահանջել է Doing Business վարկանիշում՝ հայտնվելով 47-րդ հորիզոնականում՝ նախորդ տարվա 38-ի համեմատ: Այսօր Հայաստան համահայկական հիմնադրամ այցելած վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվել է պատասխանել հարցին՝ նշելով, որ կանդրադառնա վաղը՝ ասուլիսին:
«Առաջին լրատվական»-ը Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց, թե արդյոք պատասխանելո՞ւ է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին՝ արդյոք հանդիպո՞ւմ է եղել Սերժ Սարգսյանի հետ և որոշվել, որ ապրիլից հետո Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ, իսկ Կարեն Կարապետյանը՝ փոխվարչապետ, Կարեն Կարապետյանը արձագանքեց. «Բոլոր հարցերին կպատասխանեմ»:










































