Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

«Միակ ճիշտ ուղին այս գործի երեք մասերը միացնելն է». «Սասնա ծռերի 2»-ի գործով պաշտպաններ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում Էրեբունու դատարանի նախագահ Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա ծռեր-2» գործի դատական քննությունը:

Գործի այս մասում տասնմեկ ամբաստանյալներ են՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը:

Դատարանը դեռ նախապատրաստական փուլում է:

Նիստի սկզբում ամբաստանյալներ Տ. Մանուկյանի և Ս. Կյուրեղյանի շահերի պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ դատական կարգադրիչների կողմից իր պայուսակի զննության ժամանակ ստուգող սարքը ձայն է արձակել: Կարգադրիչները պահանջել են, որ ինքը պայուսակը բացի, ցույց տա մետաղական առարկան կամ այն առանց ցույց տալու տեղադրի իրերի պահոցում: Փաստաբանը նշեց, որ պայուսակի մեջ իր աշխատանքային պարագաներն են, բայց ինքը պայուսակն ամբողջությամբ դրել է պահոցի մեջ՝ չցանկանալով այն բացել կարգադրիչների առաջ:

Քանի որ պայուսակի մեջ են մնացել աշխատանքային պարագաները, ներկայումս ինքը զրկված է դրանցից, հետևաբար իր մասնակցությունը դատական նիստին կարող է ձևական լինել:

Փաստաբանը հայտարարեց, որ սա նոր խնդիր չէ, փաստաբանները միշտ այս հարցը բարձրացնում են, բայց ոչինչ չի փոխվում: Փաստաբանն ասաց. «Դատական կարգադրիչները պիտի իրենց լիազորությունների շրջանակում լինեն: Կարգադրիչը չէ, որ պիտի որոշի՝ ում դահլիճ թողնել, ում արգելել, դա դատարանի բացառիկ իրավունքն է… Ստացվում է՝ դատական դեպարտամենտն է իրավունքի տերը դատարանի շենքում: Այդ պայմաններում արդարադատության իրականացման հնարավորությունը դատարանի կողմից արդեն կասկած է հարուցում»:

Նախագահող դատավորը, շարունակելով առճակատումներ չառաջացնելու իր գործելաոճը, կարգադրեց թուղթ ու գրիչ տալ փաստաբանին, նաև հույս հայտնեց, թե մոտակա ժամանակներում դատարան մտնողների զննության հարցը կարգավորելու հնարավորություն կլինի:

Ամբաստանյալ Արթուր Թամրազյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց: Նա նշեց, որ իր պաշտպանյալի մերձավոր հարազատները՝ ընտանիքի անդամները, Հայաստանում չեն, Թամրազյանի հետ տեսակցելու իրավունք են խնդրում նրա մորաքույրն ու մորաքրոջ որդին:

Դատարանը բավարարեց միջնորդությունը ու տվեց այդ թույլտվությունը՝ թեթև կատակելով. «Մի հոգին հերիք չի, երկու հոգու համա՞ր եք ուզում արգելքը հանել»:

Միջնորդությամբ հանդես եկավ փաստաբան Դավիթ Գյուրջյանը: Նա ասաց, որ «Սասնա ծռերի» քրեական գործը երեք մասերի բաժանելը անօրինական է, արհեստական, այն պայմանավորված է գործի քննությունը սկզբում նախագահողի թույլ տված իրավական սխալներով:

Ըստ փաստաբանի՝ գործը երեք մասերի բաժանելով՝ խախտվում է բոլոր ամբաստանյալների՝ արդար դատաքննության իրավունքը, առաջանում է գործի քննության ամբողջականությունն ու լիարժեքությունը պահպանելու, արդարադատություն իրականացնելու անհնարինություն:

«Այս գործով արդարադատություն իրականացնելու միակ ճիշտ ճանապարհը բոլոր երեք մասերի միացումն է մեկ վարույթի մեջ»,- ասաց Դավիթ Գյուրջյանը ու պահանջեց, որ քրեական գործի բաժանված մասերը միավորվեն մեկ վարույթում:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը միացավ միջնորդությանն ու ասաց, թե գործի բաժանման մեջ տրամաբանություն չկա, այդ բաժանումը չի բխում իրավական կարգավորումներից: Արդարադատություն իրականացնելու համար ռեալ վտանգ է ստեղծվել՝ նույն ապացույցները պետք է հետազոտվեն երեք դատարաններում, նույն վկաները պետք է վկայություն տան երեք դատարաններում. «Բազմաթիվ խնդիրների ենք բախվելու մասնավորապես՝ վկաների հետ կապված, նրանք երեք դատարաններում կարող են էապես տարբեր ցուցմունքներ տալ, ո՞ր ցուցմունքին պետք է նախապատվություն տրվի… Սխալ է տեղի ունեցել, ու ներկա գործի դատավորը կարող է այդ սխալը շտկել»,- ասաց Մ. Շուշանյանը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը միացավ միջնորդությանն ու ասաց. «Մեր ներկայությունը երեք մասի բաժանված գործի քննությանը ձևական բնույթ է կրում, «մեր» ասելով՝ հասկանում են նաև ձեզ՝ հարգելի դատարան… Խաչաձև հարցաքննությունների արդյունքում պիտի հասնենք արդար դատաքննության, բայց ստացվում է, որ գործով անցնող ոչ բոլոր մասնակիցներն են ներկա լինելու… Հենց դատարանն է բախվելու խնդրի՝ այս դատաքննության ավարտին պետք է դատավճիռ կայացնեք, որով փաստորեն պիտի մեղավոր ճանաչեք նաև մյուս գործերի ամբաստանյալներին, քանի որ նույն մեղադրանքն է առաջադրված բոլորին… »:

Փաստաբան Լուսինե Սահակյանը, միանալով միջնորդությանը, ասաց, թե գործի տրոհումը առանձին մասերի օրենքով թույլատրվում է, եթե դա չի ազդում գործի լրիվության ու ամբողջականության վրա: «Ձևական շղարշ ենք ուզում ստեղծել… Կարելի է նաև տասը մասերի բաժանել ու արագ վերջացնել քննությունը… Այս գործը երեք մասերի բաժանելը պարալիզացրել է ամբողջ դատական համակարգը… Գործը երեք մասերի բաժանելու պատճառաբանությունն էլ պատճառաբանություն չէ՝ տեխնիկական խնդիրներով պայմանավորված անջատում օրենքով նախատեսված չէ… Բոլորս հասկանում ենք՝ սա քաղաքական գործ է, դատական ակտն էլ վաղուց կայացված է, ոչինչ չի փոխվի՝ 11 ամբաստանյալ լինի, թե ավելի… Ո՞ւմ է պետք երեք դատարաններում պարալիզացնել աշխատանքը՝ միայն ցույց տալու համար, թե դատավարություն է ընթանում: Անջատված մասերը պիտի միացվեն մեկ վարույթում…»:

Լուսինե Սահակյանը մտահոգություն հայտնեց, որ վկաների հարցաքննությունները բարդ իրավիճակ են առաջացնելու՝ մարդը երեք դատարանում նույն ցուցմունքը չի տալու, «ավել-պակաս» բաներ են ասվելու, պաշտպանները ո՞նց անեն… Գործի մասերն անջատվել են՝ իբր ողջամիտ ժամկետներում գործերը քննելու տեսակետից, սակայն ստացելու է, որ մեկ վկայի երեք դատարաններում տված ցուցմունքները պիտի լսվեն…

Մեղադրողներն առարկեցին միջնորդության դեմ՝ նշելով, թե մասերի անջատումը չի խոչընդոտում գործի քննությանը, ոչ մի խնդիր չի առաջանա, ամեն դատարան հնարավորություն ունի ինքնուրույն քննություն կատարելու…

Մեղադրող Հ. Ենոքյանը ասաց. «Միգուցե ոչ մի հակասություն էլ չի լինում…»:

Դատարանը մերժեց վերջերս երեք մասի բաժանված գործը վերամիավորելու միջնորդությունը: Նախագահողը բացատրեց, որ խոսքը մեկ այլ դատարանի կայացրած որոշմանն է վերաբերում, և ինքն իրավասու չէ այլ դատարանի կայացրած որոշումը քննելու: Նախագահողը հավաստիացրեց, որ իր կողմից քննվող գործի լրիվության ու ամբողջականության վրա չի կարող ազդել մյուս երկու դատարաններում կատարվող քննությունը:

Փաստաբան Սիրարփի Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալ Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ այն այլընտրանքային միջոցով՝ գրավով փոխարինելու մասին:

Հովհաննես Հարությունյանը հրազենային ծանր վիրավորում է ստացել «Սասնա Ծռերի» գործողության ժամանակ: Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալը որակյալ բժշկական օգնություն չի ստացել, նրա վիճակը գնալով վատանում է, դրան նպաստում է նաև վատ պայմաններում գտնվելը՝ խոնավ, փոքրիկ խուց, որը հակացուցված է հենաշարժողական լուրջ խնդիր ունեցող հիվանդի համար:

Հովհաննես Հարությունյանը նախորդ նիստերից մեկում ցույց է տվել վիրավոր ոտքը, որը նիհարել՝ «ձեռքի չափ է դարձել»: Նա շարժվում է դժվարությամբ, ձեռնափայտի օգնությամբ:

Փաստաբանը նշեց, որ Եվրոպական դատարան է դիմել, որը արդեն իսկ արձագանքել է՝ պահանջելով Հարությունյանին տեղափոխել քաղաքացիական մասնագիտացված բժշկական հաստատություն և ցուցաբերել որակյալ բուժօգնություն:

Փաստաբանն արձանագրեց Եվրոպական Կոնվենցիայի մի քանի հոդվածների, մասնավորապես՝ 3-րդ և 5-րդ հոդվածների  խախտումները, նշեց, որ Հարությունյանը պահվում է այնպիսի պայմաններում, որ կարելի է խոսել նրան խոշտանգելու և նրա արժանապատվությունը նվաստացնելու մասին:

Հարությունյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում, բայց նրա խուցը անտանելի է նման խնդիրներ ունեցողի համար: Փաստաբանը նշեց, թե նման պայմաններում գտնվելը կարող է անդառնալի վնասներ պատճառել նրա առողջությանը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հնարավոր չէ կազմակերպել Հարությունյանի լիարժեք բուժօգնությունը:

Փաստաբանի խոսքով՝ պետության մեղքով է Հովհաննես Հարությունյանը դարձել հաշմանդամ, նա ամբողջ կյանքում ստիպված է լինելու հակաբիոտիկներ ընդունել, չի կարող գտնվել հակասանիտարական պայմաններում, քանի որ մեծ է վտանգը, որ կարող է ոսկրային ինֆեկցիա առաջանալ:

Փաստաբանը նշեց, որ վերացել են իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքերը՝ Հարությունյանն իր առողջական վիճակով հնարավորություն չունի փախուստի դիմելու, քննությունից թաքնվելու, ինչպես նաև փաստեր չկան, թե նա կարող է ազդել գործով անցնող այլ անձանց վրա՝ խոչընդոտելով քննությանը:  Ազատության մեջ գտնվելով՝ Հարությունյանը կարող է գոնե իր հաշվին կազմակերպել իր բուժօգնությունը:

Փաստաբաններն ու ամբաստանյալները միացան միջնորդությանը:

Փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ հենաշարժողական խնդիրներ ունեցող հիվանդը կարիք ունի որակյալ բուժօգնության, նաև՝ կողմնակի անձի խնամքի, իսկ կալանավայրում գտնվելով՝ նա զրկված է այդ հնարավորություններից՝ ո՛չ համապատասխան որակավորում ունեցող բժիշկներ, ո՛չ համապատասխան սարքավորումներ կան նույնիսկ դատապարտյալների հիվանդանոցում, ո՛չ էլ մյուս կալանավորները կամ հսկիչներն են պարտավոր հիվանդ կալանավորի խնամքն իրականացնել: Փաստաբանը նշեց, որ ամբաստանյալներին դատարան տեղափոխող մեքենաներն էլ հարմարեցված չեն հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար, վերջիններս ամեն ուղևորության ժամանակ սուր ցավեր և անհարմարություններ են ունենում:

Մեղադրողներն առարկեցին միջնորդության դեմ՝ նշելով, որ վերացված չեն Հովհաննես Հարությունյանին կալանքի տակ պահելու հիմքերը:

Դատախազների առարկությունը զայրացրեց Հարությունյանի շահերի պաշտպան Սիրարփի Սարգսյանին: Նա դատախազներ  Ենոքյանիին ու Չախոյանին ասաց.  «Ձեզ թվում է՝ կարող եք գալ այստեղ դատախա՞զ խաղալ, այդպես չի կարելի… Ես չեմ հարգում…»: Փաստաբանն ասաց, թե դիմելու է Եվրոպական դատարան՝ անուն-ազգանունով հիշատակելով այս դատախազներին:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա հրապարակեց որոշումը:

Դատարանը մերժեց Հովհաննես Հարությունյանի խափանման միջոց կալանքը վերացնելու կամ այն գրավով փոխարինելու միջնորդությունը: Միևնույն ժամանակ դատարանը որոշեց դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությանը՝ անհրաժեշտության դեպքում Հովհաննես Հարությունյանին նեղ մասնագիտացված բժշկական հիմնարկություն տեղափոխելու հարցով:

Փաստաբանները խնդրեցին, որ դատական նիստերը որոշակի ժամային սահմանափակումով անցկացվեն, որպեսզի իրենք հնարավորություն ունենան իրենց այլ գործերի քննությանը նույնպես մասնակցելու:

Փաստաբան Լուսինե Սահակյանը նախագահողին ասաց. «Ձեր նախագահությամբ նիստերը արտաքուստ կարծես թե առանց քր. դատ. օր.-ի խախտումների են ընթանում…»:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 14-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում