Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Վիգեն Սարգսյանը ԱԺ ամբիոնից նենգափոխում է իմ խոսքերը. Մանե Թանդիլյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչու՞ Վիգեն Սարգսյանը այդպես էլ չհասկացավ, որ առանց խնդրի պատճառները վերացնելու, որոնք հիմք են հանդիսանում բանակից խուսափելու համար, տարկետման միջոցով խնդիրներ լուծողները գտելու են այլ զարտուղի ճանապարհներ, որի արդյունքում կարող ենք կորցնել նաև այն մի քանիսին, ովքեր գուցե զբաղվեին գիտությամբ: Նրանցից քանի՞սը կշարունակեն գիտությամբ զբաղվել, հայտնի չէ, սակայն հայտնի է, որ քանի դեռ բանակում լուծված չեն տարրական խնդիրներ և կոռպուցիոն սխեմաները անխափան աշխատում են՝ այն վերացնելու քաղաքական կամքի բացակայության արդյունքում, շատ քիչ է հավանական, որ այդ մի քանի հոգին կմնան Հայաստանում:

Ինչու՞ է պարոն Սարգսյանը համարում, որ պահեստազոր պատրաստելուն խթանելը, որը նաև սոցիալական խնդիր է լուծում, հնարավոր չէ կատարել առանց տարկետման իրավունքի ի սպառ վերացման և ուսանողներին ընտրության իրավունքներից զրկելով: Թե՞ նա համոզված է, որ բանակը շարունակելու է լինել նման անմխիթար վիճակում, և ընտրության պարագայում անգամ՝ ուսանողները միևնույն է՝ ընտրելու են տարկետումը:

Պարո՛ն, Սարգսյան, Ձեր խնդիրը եղել և մնում է իրողություններից մեծապես կտրված լինելը կամ դրանք միտումնավոր անտեսելը: Դուք Ձեր ելույթում արդեն իսկ փաստում եք, որ բանակը հանդիսանում է պատժի միջոց և մնալու է այդպիսին, քանի որ ծնողի կողմից «աչքերի մեջ» նայելու ոչ այնքան հաճելի հանգամանք կա և ինչպես երևում է՝ շարունակելու է լինել: Այնինչ, իմ առաջարկը որևէ կերպ չէր արդարացնում բանակից խուսափելու երևույթը:

Հակառակը, առաջարկը ենթադրում էր՝ նախապատրաստել արհեստավարժ բանակ ստեղծելու հիմքեր ՝ յուրաքանչյուր ընտանիքի մասնակցությամբ ներգրավելով ֆինանսական միջոցներ, զուգահեռաբար բանակը և զինվորական ծառայությունը դարձնելով առավել գրավիչ, այլ ոչ թե՝ պատժի միջոց, ինչպես Դուք անուղղակիորեն ներկայացնում եք այն: Հարկ եմ համարում նշել, որ արհեստավարժ բանակ ստեղծելուն միտված ֆինանսական ներդրումը ամենևին չի դառնում զինվորական ծառայությունից խուսափելու առաջարկ: Հասկանալի է, որ արհեստավարժ բանակը ենթադրում է ֆինանսական միջոցներ, սակայն պետք է ասել, որ եթե վերացնեք ձեր համակարգում առկա համատարած կոռուպցիան, միգուցե լրացուցիչ միջոցներ ներգրավեու կարիք այլևս չլինի:

Սա առաջարկ է ջայլամություն չանելու, փաստերը չխեղաթյուրելու, հայրենասիրական կեղծ պաթոսով մարդկանց չմանիպուլացնելու մասին:

Միայն այն դեպքում, երբ իրողություններին նայեք առանց ինքներդ Ձեզ խաբելու, հիմքեր կդնեք արհեստավարժ բանակ ստեղծելու համար, որն էլ իր հերթին՝ կլուծի սոցիալական բազմաթիվ խնդիրներ: Սակայն դրա փոխարեն, Դուք ջանասիրաբար զբաղված եք մեր արտաբերած մտքերը խեղաթյուրելու մանր մեքենայությամբ: Այնինչ, Ազգային Ժողովը պատերազմի դաշտ չէ, իսկ ԱԺ ամբիոնը Ձեր խրամատը չէ: Եվ սա Դուք պետք է սա հասկացած լինեիք որպես նախարար, իսկ այն, որ դեռ չեք հասկացել, Ձեր անձնական դրաման է և մեր ժողովրդի ողբերգությունը:

Լուսանկարը՝ Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում