Հայտնի դերասան Ջորջ Քլունիի կինը՝ փաստաբան, իրավապաշտպան Ամալ Քլունին, կարող է միանալ բրիտանական խորհրդարանին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով թագավորական փաստաբան և Լորդերի պալատի անդամ Հելեն Քենեդիին։
«Ամալն անհավանական վառ կին է, նա հսկայական փորձ ունի իրավաբանական գործում։ Խորհրդարանին միանալը երաշխավորում է նրա համար նոր փորձ»,-ասել է Քենեդին՝ հավելելով, որ Ամալը դերային մոդել է շատ կանանց համար։
Դեռևս հայտնի չէ Ամալը կընդունի՞ խորհրդարանի առաջարկը։ Այժմ նա զբաղված է երկվորյակների՝ Էլլայի և Ալեքսանդրի դաստիարակությամբ ու խնամքով։







































