Monday, 29 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

Վտանգավոր անվտանգություն․ Զանգվածային սպանություններ ռուսական բանակում, երկուսը` Հայաստանում

ՌԴ պայմանագրային զինծառայողը ՀՀ տարածքում կրակել է ծառայակցի վրա՝ սպանելով վերջինիս, որից հետո ինքնասպան է եղել, հաղորդում է Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայությունը։ «Հոկտեմբերի 23-ին «Ալագյազ» հրաձգարանում վարժանքներից հետո զենքը հանձնելու ժամանակ պայմանագրային ծառայության զինծառայողը կոպտորեն խախտել է անվտանգության կանոններն ու ոչ կանխամտածված կրակ բացել ինքնաձիգից՝ մահացու հրազենային վիրավորում հասցնելով մեկ այլ պայմանագրային զինծառայողի։ Կատարվածից և ծառայակցի մահվան համար պատասխանատվությունից վախենալով՝ նա ինքնասպան է եղել»,- նշված է հայտարարության մեջ։

Պաշտոնական հաղորդագրությունը կատարվածն, ըստ էության, վերագրում է անզգուշությանը, անփութությանը` նպատակ ունենալով քողարկել ռուսական բանակում տիրող ամենաթողությունը, ոչ կանոնադրային հարաբերությունները, մեկ բառով` բեսպրեդելը: Պաշտոնական տեղեկատվությունը գուցե նույնիսկ արժանահավատ լիներ, եթե երեկվա ընթացքում միակ արյունոտ միջադեպը լիներ ռուսական բանակում: Բանն այն է, որ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի «Ալագյազ» զորավարժարանում գրանցված արտակարգ դեպքից ժամեր առաջ Չեչնիայում «Ռոսգվարդիա» հատուկ ստորաբաժանման մեկ այլ զինծառայող, ազգությամբ դաղսատնցի, սպանել է չորս ռուս զինվորականների, այդ թվում` սպային, որից հետո որոշ տվյալներով նույնպես ինքնասպանություն է գործել, այլ տեղեկություններով՝ սպանվել է վրա հասած պահակախմբի կրակոցներից: Այլ խոսքով` գործ ունենք ռուսական բանակում տիրող օրինաչափության, բեսպրեդելի հետ, որը մեկ օրվա ընթացքում դառնում է արյունոտ երկու միջադեպի պատճառ` խլելով յոթ սպայի ու զինվորի կյանք: Ըստ էության, գործ ունենք պուտինյան Ռուսաստանի տոտալ ճգնաժամի, պետության ինստիտուցիոնալ և բարոյական փոշիացման դրսևորումների հետ, որոնք առկա են ոչ միայն բանակում, այլ Ռուսաստանի քաղաքականության, տնտեսության մեջ, այլ ոլորտներում: Ռուսաստանում հաստատվել է կոռումպացված,  տոտալիտար վարչախումբ` ոչ արդյունավետ կառավարմամբ, աշխարհի հետ հակադրվող ու սեփական հասարակությանը նվաստացնող ու հարստահարող չեկիստա-օլիգարխիկ էլիտայով:

Սարսափելի է պատկերացնել, որ քաղաքակիրթ աշխարհի լուսանցքում հայտնված, տոտալիտարիզմի ու կոռուպցիայի հետ ասոցացվող Ռուսաստանը Հայաստանի անվտանգության հիմնական երաշխիքներից մեկն է: Բանականությունը հուշում է, որ նման Ռուսաստանը նույնիսկ Հայաստանի անվտանգության լուրջ սպառնալիք է, մանավանդ, որ մեր թշնամի Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակարարն է:

Հայաստանում ռուսական ռազմաբազան, որ երկկողմ պայմագրերի համաձայն, կոչված է ապահովել Հայաստանի անվտանգությունը, դարձել է մեր երկրում, հատկապես` Գյումրիում, անկայունության, հանցավոր բարքերի ու մտածողության տարածման սպառնալի  օջախ: Արյունոտ միջադեպերն ու ոչ կանոնադրային հարաբերությունները սովորական երևույթ են դարձել ռազմաբազայի համար, չկա ամիս, որ ռուսական զինվորականության ներկայացուցիչները չդառնան կրիմինալ միջադեպերի հրահրողներ ու հերոսներ, հատկապես` Գյումրիում: Այդ բեսպրեդելի գագաթնսկետը դարձավ ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Պերմյակովի կողմից Հայաստանի յոթ քաղաքացիների սպանդը Գյումրիում` 2015-ի հունվարին: Ռուսաստանն ամեն ինչ արեց, որպեսզի այս հանցագործությունը չբացահայտվի` ստվերում թողնելով այն այլանդակ բարքերը, որոնք տիրում են ռուսական ռազմաբազայում, հայ-ռուսական հարաբերություններում` առհասարակ:

Ռուսական ռազմաբազան դարձել է իրական մարտահրավեր, սպառնալիք Հայաստանի անվտանգության համար և, եթե մենք ունենայինք արժանապատիվ, պետության արժեքն ու անկախությունը գիտակցող իշխանություն, ապա պետք է բարձրացվեր մեր երկրում ռուսական ռազմաբազայի գտնվելու նպատակահարմարության հարցը: Սակայն Հայաստանի ռուսահպտակ իշխանությունը նույնիսկ օրենսդրորեն ամրապնդում է ռուսական վերահսկողությունը մեր բանակի նկատմամբ:

Հայաստանը վերածվել է ռուսական ֆորպոստի ու պատահական չէ, որ դեռ տարիներ առաջ Պուտինի այցը մեր երկիր մեկնարկեց ոչ թե քաղաքամայր Երևանից, այլ` ռուսական ռազմաբազայի կենտրոն Գյումրիից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում