Վրաստանի նախագահական ընտրություններում Քրիստոնեա-ժողովրդավարական շարժման թեկնածու Գեորգի Թարգամաձեն պատրաստվում է դատական հայց ներկայացնել երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ, ով քաղաքական գործչին համարել է «դավաճանի չափանիշ»՝ հաղորդում է gazeta.ru-ն:
«Այդ մարդը մշտապես հակված է եղել այն դիրքորոշմանը, որը հակասում է երկրի շահերին: Իմ աչքում նա դավաճանի չափանիշ է»,- ասել է Վրաստանի վարչապետը հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Թարգամաձեն նրա այս մեղադրանքն անվանել է անհեթեթություն:
«Եթե նա չի հասկանում այս բառերի իմաստը, ես կդիմեմ դատարան, որտեղ նրան մանրամասն կբացատրեն, թե ինչ է նշանակում պետական դավաճանություն, և ինչպես պետք է մարդ պատասխան տա իր խոսքերի համար»,- հայտարարել է Թարգամաձեն:
Իվանիշվիլին «ծաղրածու» է անվանել նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Շալվա Նատելաշվիլիին, ով ներկայացնում է Լեյբորիստական կուսակցությունը: Վերջինս դեռ չի արձագանքել այս բնորոշմանը: