Ադրբեջանը հրավիրված է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին՝ հաղորդում է BELTA գործակալությունը:
Լիտվայի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 15-ին հրավերքներն ուղարկվել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի դիվանագետներին:
Նամակները ստորագրված են Լիտվայի նախագահ Դալյա Գրիբուասկայտեի, Եվրամիության նախագահ Հերման վան Ռոմպեյի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի կողմից:
Հիշեցնենք, որ գագաթնաժողովը կայանալու է Վիլնյուսում՝ նոյեմբերի 28-29-ին: