Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում կոկորդիլոսի մարմնում հայտնաբերել են 79-ամյա Էնն Քեմերոնի մնացուկները։ Դա մեկուկես տարում կոկորդիլոսի հարձակման երկրորդ դեպքն է։
79-ամյա Քեմերոնին փնտրել են մոտ մեկ շաբաթ։ Հոգեկան խանգարմամբ կինը անհետացել էր Պորտ Դուգլասի ծերանոցից, ուր նա տեղափոխվել էր, որպեսզի մոտ լինի հարազատներին։
Նա պայծառ օրերից մեկի ժամանակ դուրս էր եկել զբոսանքի և դրանից հետո ոչ ոք նրան չէր տեսել։ Մեկ շաբաթ անց կենդանապաշտպանները հայտնաբերել էին կնոջ հագուստի մի մասը։
Շուտով շրջակա միջավայրի պահպանման դեպարտամենտի ներկայացուցիչները որսացել են և սպանել չորս մետրանոց կոկորդիլոսի։ Սողունի մարմնում հայտնաբերվել են մարդու մնացորդներ։
Փորձաքննությունը հաստատել է ամենասարսափելի ենթադրությունը, որ կոկորդիլոսի ստամոքսում հայտնաբերվածը պատկանում է 79-ամյա Էնն Քեմերոնին։ Միջադեպը մտահոգել է ավստրալական իշխանություններին, որոնք շարունակ ամենուրեք տեղադրում են համապատասխան զգուշացնող նշաններ։








































