Monday, 29 04 2024
Վարչապետը Կիրանցի բնակիչներին առաջարկել է համատեղ քննարկումների միջոցով լուծումներ տալ բարձրացվող հարցերին
Պարեկները ապրիլի 22-29-ը Երևանում հայտնաբերել են 4 259, մարզերում՝ 11 732 խախտում
Ջրվեժում չգործող Հոթել էս-27 հյուրանոցի սենյակներից մեկում դիեր են հայտնաբերվել
ՌԴ Նովգորոդի մարզի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում
ՀՀ ԱԺ պատգամավորը խոսել է Հայաստանի և Իրանի միջև ռազմական համաձայնության անհրաժեշտության մասին
Հունաստանի խորհրդարանի պատգամավորը բանախոսել է Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման Կոմոտինիում կայացած միջոցառմանը
23:45
ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցելու հարցը
Տավուշում շարունակվում է սահմանազատումը՝ արդյունքներ ու արգելքներ
Ծառուկյանից պահանջվում է բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց և այլն
Ինչո՞ւ է Հայաստանը գնում «ինքնասպանության»՝ խաթարելով Ռուսաստանի շահերը
Ապօրինի ահռելի գույք, չբացահայտված սպանություններ. նախկինների հետքը
23:30
Սպասվում է, որ ԵՄ մի քանի երկրներ առաջիկայում կճանաչեն Պաղեստինի պետականությունը
Բլինքենի զանգը և ռուսական շիզոֆաշիզմի սպառնալիքները
Գագիկ Խաչատրյանից պահանջվում է շուրջ 200 անշարժ գույքի բռնագանձման պահանջ․ 56-ը՝ Երևանի կենտրոնում
Փաշինյանին և Ալիևին Բլինքենի զանգերի մանրամասները
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 35 սյուն. իրականացվել է նախատեսված աշխատանքների կեսից ավելին
Հայ-ադրբեջանական որեւէ համաձայնություն, ըստ էության, լինելու է ռուս-հայկական
Թուրքիային պատժել են. Ինչո՞ւ չեղարկվեց Էրդողանի այցը Սպիտակ տուն
«Վրացական երազանքը» խոսում է ժողովրդավարությունից, բայց սեփական ժողովրդին չի նկատում
21:50
Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու «անշրջելի ուղու» վրա է. Ստոլտենբերգը մեկնել է Կիև
21:40
Տաջիկստանի ԱԳՆ-ն նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ երկրի քաղաքացիների իրավունքները խախտելու համար
21:30
Իսրայելը Գազայի հատվածում հրադադարի «չափազանց շռայլ» առաջարկ է արել. Բլինքեն
21:20
Շոտլանդիայի ղեկավարը հայտարարել է պաշտոնաթողության մասին
21:10
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը
«Սեւ կատուն» հայ-ադրբեջանական «մութ սենյակում»
Որքան գույքի ու գումարի բռնագանձման պահանջ է ներկայացվել Քոչարյանին, Ծառուկյանին Խաչատրյանին
Լարված իրավիճակ Թբիլիսիում. ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել
20:50
Եգիպտոսի վարչապետը կարծում է, որ ՀԱՄԱՍ-ն ու Իսրայելը փոխզիջման չեն ձգտում բանակցություններում
Ադրբեջանը հայտնում է ականի պայթյունի հետևանքով զինծառայողի վիրավորվելու մասին
20:30
Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

ՀԴԿ-ն դեմ է Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծին

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի մասին.

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահությունը քննարկելով Ընտանեկան բռնության մասինօրենքի նախագիծը, փաստում է.

  • դատապարտելով բռնության դրսևորումները, հատկապես՝ ընտանիքում,
  • կարևորելով հանրային կարծիքի ազդեցությունն ընդդեմ ընտանիքում կատարված բռնության,
  • անհրաժեշտ համարելով անձի նկատմամբ բռնության դեպքի բացահայտումն ու պատժի անխուսափելիությունը,

գտնում է, որ օրինագծի այն դրույթները, որոնք հանրային քննարկումների արդյունքում կարժանանան հավանության, կարող են ընդգրկվել  արդեն իսկ գործող «Ընտանեկան օրենսգրքում», «Քրեական օրենսգրքում» և այլ համապատասխան օրենքներում, ինչն էլ կբացառի նոր օրենքի ընդունումը:

Մեր առաջարկը հիմնավոր է, քանի որ նախագիծը իրավահարաբերությունները կարգավորելու տեսանկյունից կա՛մ բացահայտ թերի է, կա՛մ բոլորովին անտեսում է դրանք:

Համամիտ ենք այն փորձագետների կարծիքին, ովքեր հիմնավոր պնդում են՝ օրինագիծը հնարավորություն է տալիս պետական մարմիններին անհարկի միջամտել ընտանեկան հարաբերությունններին, ընտանիքում ընդունված դաստիարակության կարգին:  Ընտանիքում ծագած վեճերը հարթելու փոխարեն, իրավասու պաշտոնյաները կարող են ստանձնել դատավորի լիազորություններ, ինչի արդյունքում կավելանան կոռուպցիոն ռիսկերը, ընտանիքի «մեղավոր» անդամին շանտաժի ենթարկելու, ահաբեկելու, կաշառք կորզելու դեպքերը:

Ավելին: Անհիմն է հսկայական միջոցներ ծախսել օրինագծով նախատեսված ենթակառուցվածքների ստեղծման և դրանց ամենօրյա գործունեության ապահովման վրա, երբ այդ գումարները կարող են ուղղվել խոցելի ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանը: Գաղտնիք չէ, որ բռնության դեպքերի զգալի մասը ծնվում են սոցիալական և տնտեսական ծանր վիճակում գտնվող ընտանիքներում:

Հաշվի առնելով հարցի կարևորությունը, Ազգային Ժողովում հավանաբար կկազմակերպվեն հանրային լսումներ, որտեղ առավել մանրակրկիտ կներկայացնենք նաև մեր տեսակետը:

 

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում