Հարավային Կորեայում ստեղծվել է զբոսաշրջիկների օգնության համար ոստիկանության հատուկ ստորաբաժանում՝ հայտնում է France-Presse գործակալությունը:
Ստորաբաժանման կազմում ներառվել են մոտ 100 երիտասարդ աշխատակիցներ, ովեր տիրապետում են օտար լեզուների, ինչպիսիք են անգլերենը, ճապոներենը և չինարենը: Յուրաքանչյուրի համազգեստին կա հատուկ նշագրում, որը բացատրում է, թե որ լեզվին է տիրապետում աշխատակիցը:
Նոր ստորաբաժանման աշխատակիցներից մեկի խոսքերով՝ այն զբոսաշրջիկները, ովքեր կկարծեն, թե տաքսու վարորդները խաբել են իրենց կամ այլ խնդիրներ կունենան, կարող են դիմել իրենց:
Զբոսաշրջային ոստիկանները կրում են մուգ կապույտ համազգեստ, որի դիզայնը մշակել է Gangnam Style երգի տեսահոլովակի կոստյումների դիզայները:
Ստորաբաժանումը սկսել է գործել այսօրվանից: Արարողությանը ոստիկանները պարել են ռեփեր PSY-ի հիթի ներքո: