Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Վարչապետի իմիջի և վարկանիշի կորուստ կա

Վարչապետի իմիջի և վարկանիշի կորուստ կա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը:

-Պարոն Պողոսյան, նոյեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են, սակայն քաղաքական կուսակցությունները չեն մասնակցում: Մասնակցում են միայն ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը: Ինչո՞վ է պայմանավորված ընդդիմադիր ուժերի անհուսությունը:

-Շատ վատ է, երբ քաղաքական ուժերը չեն մասնակցում ՏԻՄ ընտրություններին: Սա նշանակում է, որ ընդդիմադիր դաշտի կուսակցությունները, փաստորեն, իրենք իրենց հետ են քաշում քաղաքական գործընթացից: Ի միջի այլոց, շատ երկրներում, ՏԻՄ ընտրություններին ավելի շատ է մասնակցությունը, կամ ֆեդերալ կամ ազգային ընտրություններին: Սովորաբար քաղաքում, գյուղում իրենց շանսերն ավելի շատ են լինում, քան ամբողջ երկրի ազգային կամ ֆեդերալ մակարդակում: Եթե չեն մասնակցում, նշանակում է, որ լրիվ հիասթափվել են կամ իրենց ուժերի վրա բոլորովին վստահ չեն: Եվ սա շատ վատ է, քանի որ ընդդիմությունը մեզ համար շատ կարևոր քաղաքական գործոն է:

Հարցումները ցույց են տալիս, որ իրոք ընդդիմադիր ընտրախավը մեզ մոտ շատ մեծ է, բնակչության մի զգալի մասը դժգոհ է իշխանություններից, բողոքում է, այդ իմաստով իրենք ընդդիմադիր են իշխանությունների հանդեպ, բայց ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ առանձնապես վստահություն, ցավոք սրտի, չկա: Ես համոզված էի ու կարծում էի, որ եթե դա Հայաստանի մասշտաբով ԱԺ ընտրություններում շատ դժվար է, բայց գոնե ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիրները իրոք կարող էին հաջողությունների հասնել, որովհետև մենք մարզեր, քաղաքներ ունենք, որտեղ ընտրողների մեծ մասն ընդդիմադիր են: Շատ հնարավոր է, որ իրենց ձայն կտային, ու կտային, և տաօրինակ է, որ իրենք չեն մասնակցում: Ինչ-որ սխալ քաղաքականություն է, սխալ ռազմավարություն է:

-Կան ընդդիմադիր քաղաքական ուժեր, որ նշում են՝ ընտրակաշառքը շատ մեծ դեր է խաղալու, ուստի չեն ուզում մտնել ընտրապայքարի մեջ, որտեղ իրական մրցակցություն չկա:

-Ավելի շատ իրենք իրենց պասիվությունն արդարացնելու համար են ասում, որովհետև քաղաքական պայքարը պայքար է, կապ չունի՝ մեկը կաշառք է բաժանում, մյուսը՝ համոզում է մարդկանց: Քաղաքական պայքարի ձևերը բազմաթիվ են, հո մենակ կաշառքը չէ: Ըստ երևույթին՝ իրենց մոտ ինչ-որ հոգնածություն, հիասթափություն կա, և դա լավ չի, որովհետև ավելի թարմ, ավելի քաղաքական ընդդիմադիր ուժեր մենք առայժմ չունենք:

-Գլխավոր ինտրիգը շարունակում է մնալ՝ 2018-ի ապրիլին ով կլինի վարչապետ: Հանրային տրամադրությունները կարո՞ղ են արդյոք ՀՀԿ-ի որոշման վրա ազդեցություն ունենալ:

-Կարեն Կարապետյանի անձի հետ կապված, իհարկե, հանրային տրամադրությունը շատ դրական էր հենց առաջին օրվանից, ինչպես մասնակցեց Հանրապետականի ընտրարշավին, բավականին դրական էր, մարդիկ իր հետ հույսեր էին կապում, բայց նա միակ անձնավորությունը չէր բարձր վարկանիշով: Եթե հիշում եք, ես այն ժամանակ հրապարակում էի, որ բարձր վարկանիշ ունի Ծառուկյան Գագիկը, որի հետ կապված նույնպես պոզիտիվ, լավ վերաբերմունք կա: Ընտրությունները ավարտվել են, և հիմա վարչապետի ինտրիգն ավելի շատ մամուլի, քաղաքական շրջանակների մեջ պտտվող մտքեր են, ինտրիգներ են, քան թե հանրության: Եթե ամբողջ հանրության կտրվածքով ենք նայում, առանձնապես հանրությանը չի հետաքրքրում՝ ով կլինի վարչապետ, իրենց հետաքրքրում է, որ իրենց կյանքը բարելավվի, անկախ նրանից, թե ով կլինի վարչապետ: Սա ավելի շատ ԶԼՄ-ների և քաղաքական ուժերի կողմից արծարծվող և քննարկվող հարց է՝ որպես ինտրիգ, այլ ոչ թե հասարակական սպասելիքների արդյունք: Իհարկե բոլոր դեպքերում ընտրողները կուզենային, որ այնպիսի մարդիկ ղեկավարեին, որոնց հետ կարող են ինչ-որ հույսեր կապել, որոնց կվստահեն, որոնց հետ հույսեր կկապեն և սպասելիքներ կունենան և տեսնեն, որ իրենց սպասելիքներն իրականանում են: Հիմա առկա է իշխանության վստահության ճգնաժամ: Հիմա Կարեն Կարապետյան, թե Գագիկ Ծառուկյան, հանրության համար այդքան ակտուալ չէ, որքան ԶԼՄ-ների և քաղաքական շրջանակների համար:

-Կարծում եք՝ հանրության համար միևնո՞ւյն է՝ ով կլինի վարչապետ 2018-ի ապրիլին, կշարունակի Կարեն Կարապետյանը, թե՞ Սերժ Սարգսյանը վարչապետ կդառնա:

-Իհարկե նշանակություն ունի, բայց դեռ հեռու է 2018-ի ապրիլը, բացի այդ, այսօր խնդիրներ կան, որ լուծում չեն ստանում նաև այս վարչապետի առկայությամբ: Նա շատ մեծ ռեյտինգով մտավ, հիմա իջել է նրա վարկանիշը, քանի որ սպասելիքներն ավելի շատ էին, քան իրականացված քայլերը: Իմիջի և վարկանիշի կորուստ կա: Գուցե իր հետ էլ կապված չէ, բայց հանրությունն իրենից ավելի մեծ բաներ էր սպասում, քան հաջողվել է իրականացնել:

-Փետրվարին նախագահի ընտրություններ են, սակայն որևէ մեկն այդ մասին չի խոսում: Կլինե՞ն այնպիսի թեկնածուներ, որոնց հանրությունը կաջակցի: Նշմարվո՞ւմ է այդպիսի մեկը, որ հավակնում է այդ պաշտոնին:

-Կարծում եմ՝ մեկը չէ, շատերը կլինեն՝ անկախ նրանից, թե հանրությունն ինչպես է նրանց ընդունում: Համոզված եմ, որ 3-4 կուսակցություններից կառաջադրվեն թեկնածուներ, որոնք հավակնում են այդ պաշտոնին: Իսկ թե ինչպես կընտրվեն, այս անգամ ԱԺ-ն է ընտրելու, համազգային ընտրություններ չեն:

-Վարչապետի պաշտոնի շուրջ ներիշխանական ինտրիգ կարո՞ղ է հասունանալ:

-Կարծում եմ, անկախ ամեն ինչից, ներիշխանական ինտրիգներ միշտ եղել են և կլինեն: Մանավանդ այդպիսի կարևոր հանգուցային պաշտոնի համար, որը 2018-ի մարտից հետո դառնում է վարչապետի պաշտոնը: Փաստորեն, գործադիր ամբողջ իշխանությունն իրականացվելու է վարչապետի կողմից: Այնպես որ չի կարող պատահել, որ այնտեղ ներքին ինտրիգներ չլինեն: Համոզված եմ, որ պարտադիր կլինեն:

-Սերժ Սարգսյանի վարկանիշն է ավելի բա՞րձր, թե՞ Կարեն Կարապետյանի:

-Դժվար է համեմատել, քանի որ նրանք երբեք նույն պաշտոնի համար չեն մրցակցել իրար մեջ, որ ես կարողանամ ասել՝ սրա ռեյտինգը բարձր է, սրանը՝ ցածր: Մենք չափում էինք որպես քաղաքական գործիչ, որպես մեկը, որին հանրությունն ընդունում է կամ չի ընդունում: Այդ առումով Կարեն Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի ռեյտինգներն ամենաբարձրն էին, մյուս բոլորինը շատ ավելի ցածր, բայց երբ մրցակցությունը գնում է կոնկրետ պաշտոնի, դիրքերի համար, այստեղ փոխվում է նաև վերաբերմունքը: Չի կարելի վերարտադրել այն վարկանիշները, որոնք վերաբերում են ԱԺ ընտրություններին նախագահի կամ վարչապետի պաշտոնի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում