Արդյոք պե՞տք է սառույցը հալվի կամ չհալվի: Իմ կողմից լարվածություն չկա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իր և որոշ փաստաբանների հետ ունեցած լարված հարաբերություններին:
Նրա խոսքով՝ Փաստաբանների պալատը միշտ պաշտպանել է փաստաբաններին՝ նշելով. «Զննության մասով ես ունեմ իմ դիրքորոշումը և պնդում եմ, որ դա զննություն է: Ավելին, զննության սարքերի հետ կապված ՓՊ-ն դիմել է Դատական դեպարտամենտին և դրական պատասխան ստացել»:
Վերջում Արա Զոհրաբյանը ընդգծեց. «Փաստաբանին պաշտպանելով՝ ինքս ինձ եմ պաշտպանում»:










































