Երևանում, հոկտեմբերի 13-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել. ժամը 20:30-ի սահմաններում Շիրազի և Մազմանյան և փողոցների խաչմերուկում Mazda մակնիշի 01 DD 023 համարանիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 19 UU 431 համարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը վրաերթի է ենթարկել հետիոտնի:
Shamshyna.com-ի փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:








































