ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հոկտեմբերի 13-ին այցելել է ոստիկանության զորքերի հասարակական կարգի պահպանության զորամաս:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, ոստիկանության պետը ծանոթացել է ծառայության պայմաններին, զրուցել հրամանատարական կազմի ներկայացուցիչների հետ, շրջել տարածքում՝ հատուկ ուշադրություն դարձնելով զորամասն ու ծառայությունը ձմեռային պայմաններին նախապատրաստելու աշխատանքներին:









































