Հայտնի ուզբեկ էստրադային երգիչ Ժասուր Ումիրովին զրկել են համերգային գործունեության արտոնագրից այն պատճառով, որ նա հրաժարվել է մասնակցել բամբակի բերքահավաքին:
Համերգներ տալու և շրջագայությունների գնալու արտոնագրից Ումիրովին զրկելու մասին տեղեկացրել է էստրադային-համերգային «Ուզբեկնավո» միությունը՝ դա բացատրելով արտոնագիր տրամադրելու պայմանագրի խախտմամբ: Սակայն, Радио Свободa-ի ուզբեկական ծառայության հաղորդմամբ՝ պատճառը ոչ թե բամբակ հավաքելուց, այլ բամբակի դաշտերում աշխատողներին անվճար համերգներով զբաղեցնելուց հրաժարվելն է: