ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է սենատոր Բոբ Քորքերի մեղադրանքներին այն մասին, որ իր քաղաքականությունն Ամերիկան դնում է երրորդ համաշխարհային պատերազմի ճանապարհին: Այս մասին հայտնում է NBCNews-ը:
«Մենք նախկինում ոչ ճիշտ ուղու վրա էինք: Եթե նայեք վերջին 25 տարիներին՝ նախորդ վարչակազմերի աշխատանքի արդյունքներին, կտեսնեք, որ մենք մեծ խնդիրների ճանապարհին էինք, խնդիրների, որոնք նախկինում աշխարհը չէր տեսել: Հիմա մենք ճիշտ ուղու վրա ենք, հավատացեք ինձ»,- հայտարարել է Թրամփը:









































