«Վեցյակի» ներկայացուցիչները (ՄԱԿ-ի ԱԽ հինգ մշտական անդամներ և Գերմանիա) կոորդինացիոն հանդիպում են անցկացնում Ժնևում Իրանի հետ բանակցություններից առաջ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով արտաքին գործերի և անվտանգության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մանին:
«Վեցյակի» մասնակիցները բանակցություններ սկսելուց առաջ հավաքվել են Ժնևի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում»,- ասել է Մանը:
Հանդիպման ավարտից հետո պատվիրակության անդամները կշարժվեն Ազգերի պալատ, որտեղ գտնվում է ՄԱԿ-ի եվրոպական բաժինը: Այստեղ տեղի կունենան բանակցություններ իրանական կողմի հետ: