Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իր անձի նկատմամբ քննադատությունների տարափն ու մշտական ուշադրությունն իրեն հանրաճանաչ են դարձրել ողջ աշխարհում։
«Պատիվ է, որ կայսրության ղեկավարն ամեն օր հիշատակում է իմ մասին։ Դա նշանակում է, որ ես ճիշտ բան եմ անում»,-տեղի հեռուստատեսությամբ հայտարարել է Մադուրոն, փոխանցում է Reuters գործակալությունը։ «Նա ինձ հանրաճանաչ է դարձրել ողջ աշխարհում։ Ամեն անգամ, երբ նա խոսում է իմ մասին, նրանք ինձ ավելի են սիրում»,-ասել է Մադուրոն, ով նոր է վերադարձել հայրենիք՝ Ռուսաստան, Բելառուս և Թուրքիա կատարած ուղևորությունից հետո։









































