«Հիմա ամեն գազալցակայանում և Երևանի բազմաթիվ կետերում մենք բուքմեյքերական գրասենյակների տեսքով ունենք կազինոներ»,- նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ հետաքրքրվելով, թե ինչ դիրքորոշում ունի կառավարությունն այս հարցում:
Նրա խոսքով՝ կազինոները հանեցինք, բայց հիմա ամբողջ Երևանն ու գազալցակայանները կազինո ենք դարձրել:
Ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանն առաջարկեց տարանջատել բուքմեյքերական կետերը գազալցակայաններում գործողներից:
Մանրամասները՝ տեսանյութում:








































