Ադրբեջանի հավաքականի գլխավոր մարզիչ Բերտի Ֆոգստը գերմանացի լրագրողներին պատմել է, թե ինչպես են 3 ադրբեջանցիներ մամուլի ասուլիսի ժամանակ հարձակվել իր վրա: ESPNSoccernet-ի հաղորդմամբ՝ երկրպագուները գերմանացի մարզչին հետույքը լվանալու թաս են նվիրել ու նրա վրա զուգարանի թուղթ են նետել:
Reuters-ի հաղորդմամբ՝ գերմանացի մարզիչն արդեն դիմել է Բաքվի ոստիկանություն, և հետագա ամբողջ զարգացումները պետք է քննարկի իր դատապաշտպանների հետ:
Ճնշումը Ֆոգստի վրա ուժեղացավ այն բանից հետո, երբ Ադրբեջանի հավաքականը «Եվրո-2012»-ի ընտրական փուլում 2:1 հաշվով պարտություն կրեց ոչ այնքան ուժեղ Ղազախստանի հավաքականից: Հիշեցնենք, որ Ադրբեջանի հավաքականը 5 տուրից հետո վաստակել է ընդամենը 3 միավոր և ընթանում է A խմբի վերջին հորիզոնականում:







































