Friday, 19 06 2026
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի

Դամասկոսում լույս է տեսել Արշակ Փոլադյանի նոր գիրքը՝ նվիրված հայ-սիրիական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին

Հայ-սիրիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով Դամասկոսում լույս է տեսել Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր Արշակ Փոլադյանի՝ «Հայ-սիրիական հարաբերություններ. պատմական գործընկերություն» խորագրով գիրքը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, դեսպան Փոլադյանի աշխատությունում լուսաբանվում են հայ-սիրիական հարաբերությունները վաղ շրջանից՝ Տիգրան Մեծի (մ.թ.ա. I դար) ժամանակներից սկսած: Աշխատությունում ցույց է տրվում, որ մյուս գործոնների կողքին պատմական Սիրիայում հայերի տարածմանը մեծապես նպաստել է ուխտագնացությունը դեպի Երուսաղեմ, ուր դեռևս մ.թ. IV դարում սկսել էր կազմավորվել հայկական գաղութը, որը հետագայում նպաստեց տարածաշրջանում հայ համայնքների ձևավորմանը և Սիրիայի առևտրատնտեսական, մշակութային և հոգևոր կյանքում հայերի դերակատարության աճին:

Պատմական Սիրիայի մշակութային և հասարակական կյանքում հայերի մասնակցության համար խթան հանդիսացավ 640թ. Արաբական Խալիֆայության կազմի մեջ Հայաստանի ընդգրկումը, որը տևեց շուրջ 250 տարի, իսկ այնուհետև շարունակվեց և ավելի սերտացավ Օսմանյան տիրապետության ժամանակ, երբ Հայաստանը և պատմական Սիրիան ավելի քան չորս դար գտնվում էին կայսրության կազմում: Հեղինակն առանձնահատուկ ընդգծում է արաբալեզու հայերի մասնակցությունը արաբական զարթոնքին՝ «Նահդային»:

Սիրիայում հայերի տարածման վրա էապես ազդել են XIX դարի 90-ական թվականներից հայերի դեմ զանգվածային բռնությունները և ճնշումները Օսմանյան կայսրությունում: Սիրիայում հայկական գաղթօջախը, ինչպես գրում է հեղինակը, քանակապես առավել ընդարձակվել և ձևավորվել է որպես համայնք Հայոց Ցեղասպանությունից հետո: Դոկտոր Փոլադյանը բարձր է գնահատում ասպնջական սիրիացի ժողովրդի մարդասիրական հոգատար դրսևորումները հայ տարագիրների նկատմամբ XX դարի առաջին կեսին:

Անդրադառնալով ցեղասպանությունից հետո Սիրիայի հայ համայնքի անցած ճանապարհին՝ հեղինակը նշում է, որ ավելի քան հարյուր տարվա ընթացքում հայերը՝ որպես Սիրիայի լիիրավ քաղաքացիներ, սիրիացի ժողովրդի հետ հավասարապես մասնակցել են անկախության համար մղված պայքարին, ինչպես նաև նորանկախ Սիրիայի սոցիալ-տնտեսական կայացմանը և բանակաշինությանը: Այդ իսկ պատճառով հայերը՝ որպես ազգային և կրոնական փոքրամասնություն, մշտապես հարգված և գնահատված են ՍԱՀ իշխանությունների կողմից: Պետական իշխանության՝ հայերի հանդեպ նման վերաբերմունքը բարեբեր հող է հանդիսացել 1991թ. Հայաստանի անկախությունից հետո հայ-սիրիական պաշտոնական հարաբերությունների արդյունավետ զարգացման համար: Եթե նախկինում հայ-սիրիական հարաբերությունները մնում էին հիմնականում ժողովուրդների փոխադարձ շփումների մակարդակին, ապա 1992թ. մարտի 6-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հուշագրի ստորագրումից հետո սկսվեցին երկկողմ միջպետական ակտիվ շփումները Հայաստանի Հանրապետության և Սիրիայի Արաբական Հանրապետության միջև ամփոփում է հեղինակը:

Գեղեցիկ և շքեղ կազմով հրապարակված գրքին կցվել է Սիրիայի Ժողովրդական Ժողովի պատգամավոր, սիրիացի անվանի մտավորական, ՀՀ նախագահի երախտագիտության մեդալակիր, «Դար ալ-շարկ» հրատարակչության սեփականատեր և հայ ժողովրդի մեծ բարեկամ Նաբիլ Տոոմեն, որը բարձր է գնահատում Ա.Փոլադյանի աշխատության գիտական մակարդակն ու արժանիքները:

Դեսպան Արշակ Փոլադյանի մենագրությունը արժեքավոր է նաև նրանով, որ հեղինակը, շուրջ քառորդ դար աշխատելով Հայաստանի դիվանագիտական համակարգում և 2007թ.-ից զբաղեցնելով Սիրիայում ՀՀ դեսպանի պաշտոնը, կանգնած եղել թե հայ-սիրիական և թե արաբական աշխարհի հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների ակունքներում: Նա ականատես և մասնակից է դարձել վերջին 25 տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների բոլոր կարևորագույն իրադարձություններին: Այսպիսով, աշխատությունն ունի ոչ միայն պատմական, այլ նաև՝ փաստագրական արժեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում