Մալթայի իշխանությունները ձերբակալել են Թունիսի քաղաքացու, որը կազմակերպել է աֆրիկյան երկրներից անօրինական ներգաղթյալների փոխադրումը նավակով: Նավակն ուրբաթ օրը շրջվել է Սիցիլիայի ափերի մոտ՝ Լամպեդուզայի մոտ:
Վերջին տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է մոտ 50 մարդ, այդ թվում՝ 10 երեխա: Այս մասին հայտնում է rus.ruvr.ru-ն:
Ձերբակալվածին մատնանշել է միանգամից մի քանի փրկված:
Մի քանի հարյուր փախստականներով նավը շրջվել է հոկտեմբերի 12-ին: Նախնական տվյալներով՝ միջադեպի պատճառը նավի վրա առաջացած խուճապն էր, որը սկսվել է, երբ փախստականները տեսել են իրենց վերևում թռչող պարեկային ուղղաթիռ: