Պաշտոնական Թեհրանի ներկայացուցիչը քիչ առաջ հայտարարել է, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժանի այցը Երևան հետաձգվել է, քանի որ «ընդունող կողմը չի հասցրել նախապատրաստել փաստաթղթերը»:
Այսօր այս մասին հաղորդագրություն է տարածել իրանական պաշտոնական IRNA գործակալությունը` վկայակոչելով Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Մոհամեդ- Հասան Սալեհի- Մառամին:
Նա նշել է, որ այցի հետաձգման պատճառն այն է, որ ընդունող կողմը չի հասցրել պատրաստել այցի ընթացքում ստորագրվելիք փաստաթղթերը:
Մոհամեդ-Հասան Սալեհի-Մառամին նշել է, որ Իրանի նախագահի Հայաստան կայցելի այն ժամանակ, երբ փաստաթղթերը պատրաստ կլինեն: