Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է ավարտվի. Վիգենինն ամփոփել է այցը Հայաստան

Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) սեպտեմբերի 29-ին և 30-ին Հայաստան կատարած այցի ընթացքում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Այս մասին ասվում է այցի արդյունքներով ԵԱՀԿ տարածած հաղորդագրության մեջ:

Այցի շրջանակում Վիգենինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամների, Արցախի խորհրդարանի ղեկավարի հետ: ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը հանդիպումներ է նաև ունեցել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ԵՊՀ ուսանողների, ինչպես նաև Թալիշ գյուղի բնակիչների հետ, ովքեր 2016 թվականի ապրիլին մարդկային ու նյութական կորուստներ էին ունեցել ադրբեջանական գործողությունների հետևանքով:

«Այս շաբաթ հանդիպելով շփման գծի երկու կողմերում գտնվող ժողովուրդների հետ, ովքեր շարունակում են տառապել տասնամյակներ ձգվող հակամարտությունից, ես կրկնում եմ՝ սա պետք է ավարտվի: Այս հակամարտությունը ազդում է հարյուր հազարավոր մարդկանց ամենօրյա կյանքի վրա: Այս մարդիկ տառապում են՝ ապրելով շփման գծում  հրադադարի ռեժիմի խախտման ամենօրյա սարսափի կամ վերջնական սեփական տներից տեղահանվելու սպառնալիքի ներքո: Անհրաժեշտ է հրատապ և լուրջ քաղաքական ներգրավվածություն նրանց համար խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Վիգենինը:

Վիգենինը վերահաստատել է իր անփոփոխ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա համանախագահների աշխատանքին՝ ընդգծելով, սակայն, որ վերջնական պատասխանատվությունն ընդունում է հակամարտության մեջ ներգրավված կողմերի քաղաքական ղեկավարության վրա: ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչը ողջունել է մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ծրագրերը:

Նախքան Հայաստան այցելելը Վիգենինը եղել էր Ադրբեջանում, ապա Վրաստանում: Տարածաշրջանային այցի արդյունքներով նա զեկույց կհրապարակի հոկտեմբերի 4-ին:

Քրիստիան Վիգենինը Հարավային Կովկասում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցչի պաշտոնում է նշանակվել 2016 թվականի փետրվարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում