Ամերիկյան ավտոարտադրող Cadillac-ը կազմակերպել է առանց վարորդի 12 Cadillac CT6 սեդանների ավտոմրցարշավ։ Դրանք կառավարվում են Super Cruise տեխնոլոգիայով։ Այս մասին հայտնում է բրենդի ներկայացուցիչը։
Մեքենաները մրցավազքը սկսել են սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում Cadillac House-ի մոտից։ Դրանք պետք է առանց վարորդների միջամտության հասնեն Լոս Անջելես։ Մրցավազքի մեկնարկը տվել է Նյու Յորքի փոխքաղաքապետ Քեթի Հոշուլը։
Super Cruise տեխնոլոգիան մշակվել է ընկերության կողմից 2018 մոդելային տարվա Cadillac CT6-ի համար և արդեն հասանելի է ԱՄՆ-ում սերիական ավտոմեքենաների համար։ Արտադրողը խորհուրդ չի տալիս գործածել Super Cruise-ը գերբեռնված ճանապահներին։









































