Հայաստանցիները սկսել են նախապատվություն տալ դրամային վարկերին: Մեկ շաբաթում Հայաստանի բանկերը տրամադրել են 34 մլրդ 800 մլն դրամի վարկեր: Դոլարով վարկերը նվազել են և մեկ շաբաթում կազմել 55 մլն 300 հազար դոլար:
Ըստ Կենտրոնական բանկի նախորդ շաբաթվա համեմատ, բանկերը փոքր-ինչ կրճատել են և՛ դրամով, և՛ դոլարով վարկերը:
Նախորդ շաբաթ հայաստանյան բանկերի տրամադրած դրամային վարկերի ծավալը 42 մլրդ 400 մլն դրամ էր, իսկ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 59 մլն դոլար:









































