Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդներից մեկը՝ Էրիկ Կանտոնան, դժգոհ է երկրում ֆուտբոլի զարգացման տեմպից:
Կանտոնան հայտարարել է, որ երկրում բացակայում է ֆուտբոլային կուլտուրան:
«Միայն Ֆրանսիայում է, որ բարձրագույն խմբում չկան գեթ 2 ակումբներ, որոնք ներկայացնում են մեկ քաղաք: Մեր երկրում չկա ֆուտբոլային կուլտուրա:
Փարիզը երկրի մայրաքաղաքն է, բայց նույնիսկ ՊՍԺ-ի նկատմամբ չկա առանձնահատուկ հետաքրքրություն: Ֆրանսիան ֆուտբոլային տերություն չէ»,- հայտարարել է Կանտոնան:




































