Թուրքիան կարող է ամբողջությամբ կասեցնել կամ սահմանափակել Իրան ոսկու արտահանումը, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը, հայտնում է Zaman-ը:
Նրա խոսքով՝ տվյալ որոշումը կայացվել է կապված Իրանի նկատմամբ պատժամիջոցների հետ:
2013թ. փետրվարի 6-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց իրանի նավթային եկամուտների նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին:
Պատժամիջոցները փակում են Իրանի մատչելիությունը հում նավթի արտահանումից ստացված եկամուտներին:
Ավելի վաղ՝ 2013թ. հունվարին, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Զաղլայան հայտարարել էր, որ Անկարան շարունակում է Իրանի հետ ոսկու առևտուրը, չնայած այդ երկրի դեմ պատժամիջոցներին:









































