Հոկտեմբերի 11-ին նորվեգական Նոբելյան կոմիտեն հայտարարել է Խաղաղության մրցանակի դափնեկրին: Այս տարի մրցանակը շնորհվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը, որը տեղակայված է Հաագայում: Այս կազմակերպության մասնագետներն այժմ աշխատում են Սիրիայում՝ քիմիական զենքի ոչնչացման համար:
Միջոցառումն ուղիղ հեռարձակվում է nobelprize.org կայքում:
Կազմակերպիչները հայտարարել են, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը մրցանակ կստանա «քիմիական զենքի ոչնչացմանն ուղղված լայնամասշտաբ աշխատանքի» համար:
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հիմնվել է 1997թ.՝ հետևելու համար աշխարհում քիմիական զենքի չտարածման ռեժիմին: Այս կազմակերպությանն անդամակցում է 190 պետություն:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացել է Եվրոպական խորհուրդը:









































