2014թ. բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի, ինչը և՛ լավ է, և՛ վատ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ լավն այն է, որ այնուամենայնիվ հատկացումներ են արվում արդյունաբերությանը: Այս տարի ստեղծվել է արդյունաբերության աջակցման 300 մլն դրամանոց ֆոնդ, որը սուբսիադավորել է արդյունաբերողներին 3% վարկային տոկոսադրույքի չափով: Դրա համար այդ 300 մլն դրամից ծախսվել է 60 մլն-ը: 2014-ին, ըստ Սաֆարյանի, սուբսիդավորման համար կծախսվի 100 մլն դրամ:
Իսկ վատը, ըստ Սաֆարյանի, այն է, որ բյուջեն չունի ներդրումային ուղղվածություն:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































