Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի օգնական Զինեդին Զիդանը շատ ուրախ է, որ իտալացի մասնագետի հետ աշխատաում է «արքայական ակումբ»-ում: 1998 թվականի աշխարհի չեմպիոնը շատ բարձր կարծիք ունի Անչելոտիի մասնագիտական որակների մասին:
«Աշխատել եմ բազմաթիվ հիանալի մարզիչների հետ և բոլորից ինչ-որ բան սովորել եմ: Կարծում եմ, որ Անչելոտին առաջընթաց է գրանցել: Երբ ես նրա սանն էի, Անչելոտին դեռ երիտասարդ մասնագետ էր, իսկ այժմ աշխատանքային հարուստ փորձ ունի:
Անչելոտին հիանալի մարզիչ է, իսկ նրա աշխատելն ապագայում լավ մասնագետ դառնալու հնարավորություն է տալիս, ինչի էլ ես ձգտում եմ»,- Football Espana-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:







































