«Մայնց»-ի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը վերլուծել է Մյունխենի «Բավարիա»-ի խաղը: Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում «Մայնց»-ին ծանր փորձություն է սպասվում, քանի որ թիմն արտագնա հանդիպում է անցկացնելու Պեպ Գվարդիոլայի սաների դեմ:
«Գվարդիոլայի «Բավարիա»-ն ավելի ճկուն մարտավարություն է վարում, քան ժամանակին «Բարսելոնա»-ն: Մյունխենի ակումբը փոխանցումների այնպիսի մասնագետ ունի, ինչպիսին Դանտեն է: «Բարսելոնա»-ում նման ֆուտբոլիստ չկար:
«Բավարիա»-ն չի զիջում հակառակորդներին, իսկ թիմի ֆուտբոլիստներն արդեն վստահում են իրենց մարզչին»,- ասել է Տուխելը:






































