Հայտնի «Օհայո» ժամացույցը, որը գտնվում է ԱՄՆ Կոնգրեսում, երկրի բյուջետային ճգնաժամի զոհն է դարձել: Ժամացույցի սլաքները կանգ են առել, և պարզապես ոչ ոք չկա, որ կարգի գցի հին մեխանիզմը: Այս աշխատանքը կատարող գրասենյակի աշխատակիցները չվճարվող արձակուրդի են գնացել` հազարավոր այլ պետական ծառայողների հետ միասին: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Օհայո» ժամացույցը շատ հայտնի է Վաշինգտոնում: Այն գտնվում է Կոնգրեսի վերին պալատի դահլիճներից մեկը տանող միջանցքում: Ժամացույցը ստեղծվել է մոտ 200 տարի առաջ՝ ֆիլադելֆիացի վարպետ Թոմաս Վոյթի կողմից:









































