Թուրինի «Յուվենթուս»-ի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի կարծիքով` թուրինյան ակումբը կարող է հավակնել Չեմպիոնների Լիգայի հաղթողի կոչմանը:
«Մեծ տարբերություն չեմ տեսնում նախորդ մրցաշրջանի և ներկայիս «Յուվենթուս»-ի միջև: Ասում են, թե թիմն այնքան էլ հաջող խաղ չի ցուցադրում: Եթե այդ դեպքում «Յուվենթուս»-ը երկրորդ տեղն է զբաղեցնում, ապա ի՞նչ կլինի, եթե այն սկսի լավ խաղալ:
Կարծում եմ` թուրինյան ակումբը կարող է հավակնել Չեմպիոնների Լիգայի հաղթողի կոչմանը»,- Football Italia-ն մեջբերում է Պլատինիի խոսքերը:







































