Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Արևմտյան այցերն այլևս հեշտ չեն տրվի

Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ում հանրապետականների և դեմոկրատների բյուջետային վեճի պատճառով չկայացավ Տիգրան Սարգսյանի ամերիկյան այցը, որ լինելու էր այս օրերին՝ հոկտեմբերի 9-13-ը: Ներամերիկյան բյուջետային վեճը այցելության չլինելու, այսպես ասած, պաշտոնական բացատրությունն է, թեև մի փոքր անհասկանալի է, թե ինչն էր խանգարում Տիգրան Սարգսյանին մեկնել ԱՄՆ: Մի՞թե այնտեղ նա ինչ-որ մեկին խանգարելու էր վիճել կամ շեղելու էր վեճից: Մյուս կողմից, պաշտոնական բացատրությանը չհավատալու պատճառներ իհարկե չունենք: Կան միայն ենթադրություններ, որոնք կապված են Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու հայտնի որոշման հետ: Թեև դրանից հետո ամերիկյան կողմը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները շարունակելու պատրաստակամության մասին, սակայն շատ հավանական է, որ Հայաստանի հանդեպ վերաբերմունքի փոփոխություն այնուամենայնիվ կլինի:

Այստեղ, իհարկե, սրան կարող է գումարվել նաև անձամբ Տիգրան Սարգսյանի հանդեպ վերաբերմունքի փոփոխության իրողությունը: Խնդիրը միայն այն չէ, որ Տիգրան Սարգսյանը ևս կարող է թողնել, այսպես ասած, թույլ գործընկերոջ տպավորություն, որը մե՛կ դեմ է հանդես գալիս Մաքսային միությանը և անդամակցությունը համարում է Հայաստանի համար ոչ շահավետ, իսկ հետո՝ մեկ տարի չանցած, հայտարարում, որ Հայաստանը կայացրել է շահավետ և հաշվարկված որոշում:

Նման վարքով քաղաքական գործիչները չեն կարող կայուն գործընկերոջ համբավ ունենալ: Իսկ Միացյալ Նահանգները, ըստ ամենայնի, Տիգրան Սարգսյանին դիտարկում էր հենց նման կարգավիճակի համար, ինչով պայմանավորված էլ մոտ մեկ տարի առաջ կազմակերպված նրա այցը ԱՄՆ, որը, ըստ էության, շատ հագեցած և խոստումնալից կարելի էր համարել:

Ամերիկյան կողմում բավական լայն քարտ-բլանշ տրվեց Տիգրան Սարգսյանին: Սակայն ի՞նչ եղավ այդ մեկամյա վաղեմության այցի արդյունքը: Համենայն դեպս տեսանելի մակարդակում արդյունքները, մեղմ ասած, շատ համեստ էին տրված քարտ-բլանշի համեմատ: Եվ դա զուտ տնտեսական առումով, իսկ քաղաքական առումով ընդհանրապես Հայաստանը կատարեց 180 աստիճանի շրջադարձ: Եվ այս իրավիճակում, բնականաբար, ամերիկյան կողմում կարող էր հարց առաջանալ Սարգսյանի ամերիկյան այցի նպատակահարմարության մասին՝ եթե այցելությունները ոչ մի տեսանելի, գործնական և հիմնարար ազդեցություն չեն թողնում Հայաստանի և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքական զարգացումների վրա, ապա Տիգրան Սարգսյանն Ամերիկա գնում է, որ ի՞նչ անի: Համենայն դեպս, այդ այցելությունների նպատակահարմարության, արդյունավետության հարցեր ունենալու հիմքեր ամերիկացիներն ունեն բավարար չափով: Այնպես որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանի պաշտոնյաներին, նույնիսկ նրանց, որոնք Արևմուտքում բավականաչափ ընդունելի կերպարներ էին, այլևս հեշտ արտասահմանյան այցեր չեն տրվի, ինչպես մինչ այժմ, և նրանք, ամենայն հավանականությամբ, կարիք կունենան այդպիսի այցերի արժանանալու համար պատասխանել լրացուցիչ հարցերի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում