Մյունխենի «Բավարիա»-ի մարզական նվաճումները հետք են թողել նաև նաև ակումբի ֆինանսական եկամուտների վրա: Մյունխենյան գրանդը հիանալի մրցաշրջան է անցկացրել` նվաճելով բոլոր տիտղոսները հայրենիքում և միջազգային ասպարեզում: Ընթացիկ մրցաշրջանում նրանք շարունակում են հիանալի ելույթ ունենալ արդեն Պեպ Գվարդիոլայի գլխավորությամբ: «Բավարիա»-ն դարձել է առաջին ակումբը, որը 400 մլն եվրո եկամուտ է ստացել:
«Մենք ռեկորդային մրցաշրջան ենք անցկացրել թե´ մարզական, թե´ եկամուտների առումով: Առաջին անգամ 400 մլն եվրո եկամուտ ենք ստացել: Մենք ավելի հետաքրքիր ենք դարձել: Մանավանդ արտասահմանում: Արդեն վաճառել ենք շուրջ 1 մլն մարզաշապիկներ: Չեմ կարծում, որ նման հաջողություն կարող է գրանցել գերմանական որևէ այլ ակումբ:
Վստահ եմ, որ ընթացիկ մրցաշրջանում մենք կբարելավենք մեր ցուցանիշները և նոր ռեկորդ կսահմանենք: «Բավարիա»-ն վերելք է ապրում»,- ասել է «Բավարիա»-ի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն:








































